Ձայնս հիշո՞ւմ եք, վստահ չգիտե՜մ,

բայց գրվածներիս

... Կարդացեք շարունակությունը »

: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | (): 8621 | (): Հարությունյան | Ամսաթիվ: 21.12.2017 | Մեկնաբանություն (0)

Հարուստները կտակում են,
Պոետները՝ պատգամում,
Հարուստները մահանում են,
Պոետներն անմահանում:

Պատգամ որդուս

Որդի՜ս, ոչ ոք հո՛րդ նման
Չի՛ կարող քեզ խորհուրդ տալ,
Հորդ խոսքը գի՛ր չէ, մատյա՜ն,
Ապրած կյա՛նք է, հավատա՜:

Զույգ պատկեր է այս աշխարհը՝
Մի Հրեշտակ, մի Աստված,
Մեկը Մայրն է, մյուսը՝ Հայրը,
(Ինձ կներես) մնացածը…հավելված:

Ամեն տեղ է քեզ հսկելու
Մորդ աչքը պահապան,
Հորդ ձեռքն է քեզ ցույց տալու
Մաքո՜ւր, կանաչ ճանապարհ:

Թե նեղ օրվա կհանդիպես,
Հորդ խոսքը չանտեսես,
Լեզվով անհույս փորձեր չանե՜ս,
Խղճով – քարե՛ր կծակես:

Խիղճդ պահիր այնպիսի տեղ,
Որ միշտ աչքիդ երևա՜,
Գրպան դրած խիղճը անհետք
Կչքանա՜, կգնա՛:

Ձայնդ երբեք չբարձրացնե՜ս,
Խի՛ղճը աղմուկ չի՛ սիրում,
Դե ի՞նչ արած, կյանքն է այդպես՝
Բղավողին չեն լսում:

Թույլ կրակը վառած մոմի
Մեկ անգամ է տաքացնում,
Նեցուկ եղիր սրտիդ խոսքին,
Որ չմրսես ողջ կյանքում:

Թե ունենաս ավել պատառ,
Չտա՛ս չարին ու քամուն,
Դի՛ր պատահած քարի վրա -
Ամե՛ն մի քար մի շիրիմ է երկնքում:

Բախտը կգա, ձեռնոցներով
Կբարևի կգնա՜,
Կյանքն իր դառը խոստումներով
Քեզ քո տեղը ցույց կտա:

Կյանքում երբեք մի՛ մեղադրիր
Վատ օրին քեզ լքողին,
Բախտի առաջ մի՛ խոնարհվիր,
Ծնկիր միայն
Մայր Հողին:

Թե որ խղճով կառավարվես,
Պատգա ... Կարդացեք շարունակությունը »
: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | (): 1706 | (): | Ամսաթիվ: 06.06.2017 | Մեկնաբանություն (0)



     
     
    

Երբ որ կտեսնեք

Այն կնոջը տա՜ք…

Որին սպասել եմ երկա՜ր ժամանակ

Ասացե՛ք որ եկա՜,

Բայց ինքն էլ չկա՜ր:

Տեսա այն քա՜րը, որի վրա նստե՜լ,

Սպասել էր երկար

Ու առանց ինձ տեսնե՜լ, ընկել ճանապարհ:


    

Ասացեք.

- Կներե՜ք, մի պահ ուշացավ,

Գնաց՜ել էր իր երազի ետևից -

Պահն այդ ուշացավ՝ դարձավ մի ո՜ղջ կյանք

… Ու կախված մնաց հուշերից:


    

Երբ որ կտեսնեք

Այն կնոջը տա՜ք…

Մի քիչ զգո՜ւյշ եղեք, շա՜տ է խռովկան.

Իսկ թե ի՜նձ տեսնեք -

Հանկարծ ինչ-որ տեղ,

Ինձ չմոտենա՜ք,


    

Չ՛եմ ուզում լսել այն կնոջ մասին,

Որին սիրե՜լ եմ,

Որին փայփայե՜լ,

Որին կորցրե՜լ եմ

Իմ իդեալին փն ... Կարդացեք շարունակությունը »

: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | (): 2243 | (): Mamul | Ամսաթիվ: 06.06.2017 | Մեկնաբանություն (0)



     
     
    

1.


    

Մենք քո զավակներն ենք, կյա՜նք


    

Ամենազգայո՜ւնը արարածներից,


    

Ու չենք հասկանում մենք կա՞նք, թե՞ չկանք,


    

Անդա՞րձ ենք զրկվել մեր կորուստներից…


    

*

Մեզ մ՛եկ անգամ ես ստեղծել, կյա՜նք,


    

Մ՛եկ անգամ ես թողնում, որ քեզ վայելենք,


    

Մենք չգիտենք, երբ կյանքից հեռանանք -


    

Մեզ դիմավորող կունենա՞նք ընկեր…


    

*

Խավարն ինչո՞ւ ես ստեղծել մեզ համար,


    

Մենք լույս աչքերի կարո՜տ ենք մնում,


    

Ապրո՛ւմ ենք ու դեռ համը քո չառած


    

Անհետ կորչում ենք պատերազմներում:


    

*

Ո՞վ պետք է ձգի սանձերը քո, կյա՜նք,


    

Ե՞րբ պետք է դուրս գաս գրկից ցասումի,


    

Որ հանգիստ խղճով քեզնից հեռանանք


    

Ու հանգիստ մարմնով հանձնվենք հողին…


     
    

2.


    

Քեզնից վայրենի ի՞նչ կա աշխարհում, ... Կարդացեք շարունակությունը »

: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | (): 550 | (): ----- | Ամսաթիվ: 08.04.2017 | Մեկնաբանություն (0)

Աշխարհ, էս ինչ էշխի ընկել, Նազ ես ծախել զօր-գիշեր, Նորեկ յարիս արել ընկեր, Ետքը փանաքիս հիշել: Մի արշինով յոթը չափել, Ամմա թե որ չես հատել, Րոշնական աչքդ ածել, Իբր մի կույր ինձ խածել:
: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | (): 7947 | (): ----- | Ամսաթիվ: 13.01.2017 | Մեկնաբանություն (0)

Կարո՞ղ եմ ապրել կողքինիս համար...

Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար ,
Ուրեմն այո ՛ Աստծո զավակ ես ,

Կարո՞ղ ես պարել կողքինի՛դ համար ,
Եթե անգամ նա մի խեղջ ու տկար ,
Աղքատ հագուստով , քեզ ձանձրացնում է անթիվ հարցերով ,
Երբեք չի՛ փայլում բարձր խոսքերով , չե՜ն էլ նկատում ,
Ու կողքին կանգնելն անգամ տհաճ է թվում․․․

Կարո՞ղ ես ապրել կողքինի՛դ համար ,
Եթե անգամ նա շատ բա՜րձր է դիրքով ,
Շրջապատում են մարդիք անհամար ,
Նա միշտ փայլում է ճոխ հագուստներով ,
Լի ընծաներով , մեծ գիտությունով ,
Չի էլ նկատում քո գոյությունը ,
Անու՛նդ անգամ հիշել չի կարող։

Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար ,
Հենց այն պատճառով , որ նրա համար
Մեր Տե՛րն է խաչվել ՝ մեզ պատվիրելով ՝
Սիրել կողքինին մեր անձի՛ նման։

Կարո՞ղ ես ապրել կողքինիդ համար ,
Զուտ գիտակցելով , որ իր ապրելով քե՛զ ես ապրեցնում ,
Ու եթե անգամ քո ժամանակը քե՛զ չի հերիքում ,
Քո ցավող սիրտը նրա ցավով է հաճախ բաբախում ,
Ուրախությունից ցնծու՛մ է հոգիդ ,
Երբ փրկության լույսն է նրանում վառվում ,
Երբ օրհնվում է , պարգևով օծվում
Տիրոջ խոսքի մեջ իր խոնարհությամբ վերելք է ապրում։

Կարո՞ղ եմ ապրել կողքինի՛ս համար ,
Լավ գիտակցելով , որ ե՛ս էլ , նա՛ էլ մե՛կ ենք Տիրոջով․․․

Թե Տերը օգնի և առաջնորդի՝ կարո՛ղ ենք ապրել կողքինի համար․․․

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան
Прикрепления: Նկար 1
: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | (): 2759 | (): movgegecik | Ամսաթիվ: 06.02.2016 | Մեկնաբանություն (0)

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին, Երբ գնացինք դիմավորել Նոր գարունքին ու նոր կյանքին: Այն լավ օրից տարիք անցած, Ես այն ճամփով անցնում էի, Եվ ականջիս դիպավ հանկարծ Մեր աղմուկը ուրախալի… Պարզ ու որոշ ես լըսեցի Այն կենդանի ձայներն, ընկեր. Շըրըխկոցը բաժակների, Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր… Ու սրտաթունդ վեր նայեցի. Բայց կարոտած աչքիս առաջ Դաշտում դալար ու ամայի Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ: Լուռ ու դատարկ մարգի վրա Մենակ կանգնած մընում էր նա, Նա էլ, կարծես, բան էր հիշում Եվ տխրալի ձայնով շըրշում… Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր, Այն ճյուղալի ծառի տակին… Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել, Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին: 1898
: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | (): 1788 | (): ----- | Ամսաթիվ: 02.09.2015 | Մեկնաբանություն (0)