ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Փետրվար » 10 » 10 ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ, ՈՐՈՆՔ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏԵԼ» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
19:28
10 ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ, ՈՐՈՆՔ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏԵԼ» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

21-րդ դարում տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են՝ հեղափոխելով մարդկային առօրյայի բոլոր բնագավառները: Այսօր քաղաքակիրթ աշխարհի թերևս ոչ մի ներկայացուցիչ չի պատկերացնում իր կյանքն առանց բջջայինի կամ սմարթֆոնի:


Տարատեսակ գործառույթներով համալրված «խելացի» հեռախոսները վաղուց արդեն դադարել են լոկ զանգահարելու և զանգեր ստանալու միջոց լինել: Այժմ դրանք կատարում են անձնական օգնականի պարտականությունների մեծ մասը, ապահովում են հետաքրքիր ժամանց ու երբեմն էլ օգնում հաղթահարել միայնությունը:


Ստորև առաջարկում ենք ուսումնասիրել The Guardian պարբերականի ներկայացրած ֆոտոշարքն ու, հետադարձ հայացք գցելով անցյալին, վերհիշել ոլորտի «պատմությունը կերտած» բջջային հեռախոսներն ու սմարթֆոնները.

 

Հեռախոս, որից էլ սկսվեց ամեն ինչ՝  Motorola DynaTAC, 1984թ.

 

Ժամանակակից դիզայնով առաջին բջջայինը՝ Motorola StarTAC, 1996թ.

 

 Nokia Communicator-ը (1996թ.) համարվում էր իր ժամանակի ամենաառաջադեմ բջջայինը

 

 

2000թ. ներկայացված Nokia 6210-ն առ այսօր գործածվում է ու համարվում բոլոր ժամանակների ամենաորակյալ, դիմացկուն բջջայիններից մեկը:

 

 

 Nokia 3310 (2000թ.)՝ առաջին բջջայինը, որն ուներ վիբրացիայի ռեժիմ

 

 

Treo 180, 2002թ.

 

 

Motorola Razr-ը (2004թ.) համարվում էր 2000-ականների ամենաառաջադեմ բացվող-փակվող հեռախոսը, որն օգտագործելը վկայում էր սոցիալական բարձր դիրքի մասին:

 

 

Blackberry Curve-ն (2007թ.) իր ինքնատիպ ստեղնաշարի շնորհիվ դարձել էր այդ տարվա ուշագրավ նորամուծություններից մեկը:

 

 

2007թ. ներկայացվել է ոլորտում իսկական հեղափոխություն իրականացրած սմարթֆոնը՝ առաջին iPhone-ը, որը հետագայում դարձավ գլխավոր կանոններ թելադրողը:

 

 

Samsung Galaxy Note 7-ը (2016թ.) իրավամբ կարելի է համարել երբևէ ներկայացված ամենատխրահռչակ սմարթֆոնը, որը մարտկոցում եղած անսարքության պատճառով զանգվածաբար հետ է կանչվել ամբողջ աշխարհում՝ միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով արտադրող ընկերությանը:

 

 


 
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 8327 | Добавил: Tert | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։