ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Հունիս » 1 » ANDROID-Ի ՍՏԵՂԾՈՂԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ESSENTIAL PHONE ՍՄԱՐԹՖՈՆԸ
19:04
ANDROID-Ի ՍՏԵՂԾՈՂԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ESSENTIAL PHONE ՍՄԱՐԹՖՈՆԸ

Google ընկերության Android օպերացիոն համակարգի առաջատար ծրագրավորող Էնդի Ռուբինը ներկայացրել է պրեմիում դասի իր սեփական սմարթֆոնը:

Ինչպես նշում է BBC-ն, Google-ից Ռուբինը հեռացել է 2014-ին և հիմնադրել է Playground ընկերությունը, որն զբաղվում է նոր տեխնոլոգիաներում ներդրումներ անելով: Մասնավորապես, այն ֆինանսավորում է Essential ընկերությունը, որն արդեն թողարկել է իր առաջին արտադրանքը` Essential Phone սմարթֆոնը:

Սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ԱՄՆ-ում վաճառքում է հայտնվել` 699 դոլարով:

Փորձագետների կարծիքով` նորագույն սմարթֆոնը դժվարությունների կհանդիպի արդեն իրենց ուրույն տեղը գրաված սմարթֆոնների շուկայում: Վերլուծական ընկերության տվյալներով` ներկա պահին բջջային հեռախոսների շուկայում իշխում է Samsung-ը, որին բաժին է ընկնում համաշխարհային վաճառքի 21 տոկոսը, մինչդեռ Apple-ի ցուցանիշը կազմում է 14 տոկոս:  

 

 


tert.am
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Просмотров: 365 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։