ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստա
... Կարդացեք շարունակությունը »
Մեր հարևան երկիր իրանում,հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ,
մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ենք համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ:
«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», կրկին տեղափոխվել էին հիվանդանոց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանը այսօր մահացել է:
Ամերիկյան աերոտիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, այսօր արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրելու` Արեգակնային համակարգից դուրս արված նոր բացահայտումների հետ կապված: Միջազգային մամուլը հայտարարում է` այսօր գիտնականները կհայտարարեն Արեգակնային համակարգից դուրս կյանքի գոյության կարևորագույն բացահայտման մասին:
ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքն առցանց հեռարձակմամբ կներկայացնի մամուլի ասուլիսը: Այն տեղի կունենա ՀՀ ժամանակով 10:00-ին:
Ասուլիսի ժամանակ հնարավոր կլինի հարցեր ուղղել #AskNasa հեշթեգով:
Արևմտյան մասնագետները ենթադրում են, որ այսօր ՆԱՍԱ-ն կխոսի 7 նոր էկզոմոլորակների բացահայտման մասին, որոնք հնարավոր է` պտտվում են Ջրհոս համաստեղության TRAPPUST-1 կարմիր թզուկ աստղի շուրջ:
Այժմ հայտնի է, որ այդ աստղի ուղեծրում 6 էկզոմոլորակ կա, որոնք իրենց ձգողականությամբ ու նախնական պայամններով նման են Երկիր մոլորակին: Էկզոմոլորակները Երկրից 40 լուսային տարվա հեռավորության վրա են գտնվում: Դա խելահեղ հեռավորություն չէ, և այդ տարածությունը Երկրի տիեզերանավերով հնարավոր է անցնել մեկ սերնդի կյանքի ընթացքում: