Միջնադարյան Հայաստանի կամուրջները կառուցվում էին ամուր, երկարատև շահագործման համար (այդպիսի վառ օրինակ է Դեբեդ գետի վրա կառուցված միջնադարյան կամուրջը․ երբ 1959 թ․ գարնանը հորդ անձրևից հետո լուրջ վնասվածքներ են ստանում Դեբեդի վրա Ալավերդիում կառուցված նոր կամուրջները, ժամանակավորապես թույլատրվում է օգտագործել միջնադարյան կամուրջը, որն ամենևին չէր տուժել. խոսքը Սանահինի հին կամրջի մասին է)։ Այդ կամուրջների հիմնական շինանյութը Հայաստանի բնական քարերն էին՝ բազալտը, տուֆը, կրաքարը և ավազաքարը, որոնք մեծ մասամբ օգտագործվում էին սրբատաշ վիճակում։ Հայ միջնադարյան կամրջաշինության նշանավոր կառույցներից է Աշտարակ քաղաքում, Քասաղ գետի վրա կառուցված կամուրջը ( պետ. ցուցիչ՝ 2.1.20)` ժողովրդի մեջ տարածված Աշտարակի հին կամուրջը։ Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության`1664 թ.-ին կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը, որի մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև, ճակատային պատին (այժմ՝ սվաղված): Աշտարակի պատմական կամուրջը պատկանում է եռակամար կամուրջների տիպին: Կամրջի եզրապատերը աստիճանաձև են, որով առավել ընդգծվում է կամրջի ընդհանուր հորինվածքային ձևը:Կառուցված է սրբատաշ ծիրանագույն տուֆ քարից: Իր չափերով Հայաստանի ... Կարդացեք շարունակությունը »
: Մշակույթ New | (): 2412 | (): ----- | Ամսաթիվ: 13.11.2017 | Մեկնաբանություն (0)