ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Սեպտեմբեր » 20 » ԱՎԵԼԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ, ՔԱՆ IPHONE-Ը. HUAWEI-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍՄԱՐԹՖՈՆԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
08:34
ԱՎԵԼԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ, ՔԱՆ IPHONE-Ը. HUAWEI-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍՄԱՐԹՖՈՆԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)



Չինական Huawei ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր առաջադեմ սմարթֆոնը՝ Mate 10 մոդելը, որը որոշ տեղեկությունների համաձայն գնային առումով կգերազանցի վերջերս ներկայացված iPhone X-ին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, նախնական տվյալներով՝ նորագույն սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 1100 դոլարով: Գաջեթի առաջին լուսանկարը հրապարակել է հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասը:

Նախատեսվում է, որ սարքավորումը համալրված կլինի 6 դյույմ էկրանով՝ 1080×2160 կետայնությամբ, Kirin 970 պրոցեսորով, 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողությամբ:

Սմարթֆոնի շնորհանդեսը նախատեսվում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին: Արտոդրողը հույս ունի, որ այն կմրցակցի նորագույն iPhone-ների հետ:

 






Категория: Գիտություն New | Просмотров: 3494 | Добавил: ----- | Теги: հեռախոս | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։