ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Դեկտեմբէր » 2 » ԱՅԺՄ ՄՈԼՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ «ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ» ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ Է. ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ
15:24
ԱՅԺՄ ՄՈԼՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ «ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ» ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ Է. ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ
Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի համոզմամբ՝ ներկայում մարդկությունն ապրում է մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածում, ինչի մասին անվանի գիտնականն ասել է The Guardian պարբերականի համար գրված սյունակում: Հոքինգն ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ներկայում աշխարհում առավել քան երբևէ արտահայտված է տնտեսական անհավասարությունն էլիտայի ու միջին խավի միջև: Գիտնականն ահազանգել է, որ տեխնոլոգիական առաջընթացի, արտադրական գծի ռոբոտացման հետևանքով էլիտային հաջողվում է մեծ շահույթ ստանալ՝ աշխատանքի ընդունելով շատ քիչ թվով աշխատողների: «Սա առաջընթացն է, որը թեպետ անխուսափելի է, սակայն սոցիալապես քայքայիչ ազդեցություն է ունենում»,- նշել է գիտնականը, ում կարծիքով՝ տեխնոլոգիական առաջընթացը լուրջ մարտահրավերներ է նետում մարդկությանը: Ըստ Հոքինգի՝ դրանց հաջող դիմակայելու համար ռեսուրսների մեծ մասն իրենց ձեռքերում կենտրոնացրած իշխանությունները (խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհին) պետք է օգնեն աշխատավոր դասին, ֆինանսապես աջակցեն նրանց, քայլեր ձեռնարկեն գլոբալ զարգացման համար: Tert.am Տեղադրեց այս կայքում՝ Հ.Սմբատյանը
Прикрепления: Նկար 1
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 639 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0