ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Ապրիլ » 7 » Google-ի որոնումը տվյալներ կցուցադրի տեղեկությունների հավաստիության մասին
21:48
Google-ի որոնումը տվյալներ կցուցադրի տեղեկությունների հավաստիության մասին
Helix Consulting LLC

 

Ուրբաթ Google կորպորացիան տեղեկությունների հավաստիությունը ստուգող մեխանիզմ կավելացնի որոնման և տեղեկատվական ծառայություններում: Այս մասին հայտնում է The Verge-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` Google-ը հատուկ ռեսուրսներին հղումներ կօգտագործի, որոնք ստուգում են տեղեկությունների հավաստիությունը: Դրանց թվում են, օրինակ, PolitiFact և Snopes ռեսուրսները, որոնք էկրանի վրա ցույց կտան` արդյոք պնդումը հավաստի է, թե ոչ:

The Verge-ն այդ գործառույթը ցուցադրող օրինակի սքրինշոթ է հրապարակել. որոնման տողում նշվում է. «27 միլիոն մարդ ստրուկ է»: Որոնման տողի ներքևում ասվում է. «PolitiFact-ի միջոցով ստուգվել է փաստական սխալների առկայությունը. գրեթե ճիշտ է», ինչպես նաև մեջբերվում է հաստատող հոդվածի հղումը:

Նշվում է, որ Google-ի նոր գործառույթը համացանցի օգտատերերի ուշադրությունը կհրավիրի փաստերը ստուգող կազմակերպությունների վրա, սակայն չի օգնի Google պլատֆորմում կեղծ լուրերի տարածման դեմ պայքարում:

Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Просмотров: 1257 | Добавил: Tert | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։