ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2018 » Մարտ » 5 » ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ 30 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ ԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՄԱՐՏԿՈՑ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ
19:57
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ 30 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ ԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՄԱՐՏԿՈՑ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ


Հարավկորեական KAIST էներգետիկայի բարձրագույն դպրոցի աշխատակիցները մարտկոց են ստեղծել, որն ամբողջությամբ կարողանում է լիցքավորվել 30 վայրկյանի ընթացքում: Այդ մասին հայտնում է phys.org-ը:


Այն իրենից ներկայացնում է գրաֆեն, որի մակերևույթին միացվել են պոլիմերային շղթաները մետաղաօքսիդային նանոկատոդների հետ:


Նշվում է, որ մարտկոցը կարողանում է լիցքավորվել 20-30 վայրկյանի ընթացքում անգամ փոքր հզորությամբ լիցքավորման սարքի օգտագործման դեպքում, ինչպիսին է, օրինակ, USB լարը:


Գիտնականների թիմի ղեկավար, պրոֆեսոր Չընգ Կու Կանգը հայտնել է, որ մտադիր է նոր մարտկոցների սերիական արտադրություն սկսել։ 



Նյութի աղբյուր www.tert.am
Категория: Գիտություն New | Просмотров: 986 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։