ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Հոկտեմբեր » 12 » Հրաշք էր կատարվել
05:24
Հրաշք էր կատարվել
Եգիպտացի մահմեդական մի տղամարդ սպանել է կնոջը, որովհետև վերջինս Աստվածաշունչ էր կարդում, այնուհետ նորածնի և 8-ամյա աղջնակի հետ միասին թաղել: Ավելի ուշ պարզվել է, որ երեխաները ողջ են մնացել: Ամուսինը հայտնել է ոստիկանությանը, որ երեխաներին սպանել է հորեղբայրը: Դեպքից 15 օր անց ընտանիքի մեկ այլ անդամ է մահանում: Երբ հարազատները գնում են թաղելու նրան, հողի տակ հայտնաբերում են 2 երեխաներին՝ կենդանի: Ներկայումս ողջ Եգիպտոսը մեծապես ցնցված ու վրդովված է այս միջադեպով, իսկ մոլեռանդ մահմեդականին խստագույն պատիժ է սպասվում: Եգիպտոսի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այն հարցին, թե ինչպես է իրենց հաջողվել ողջ մնալ, 8-ամյա աղջնակը պատասխանել է. «Մի Անձնավորություն՝ պայծառ, ճերմակ հագուստով, ում ձեռքերին արնոտ վերքեր էին, ամեն օր գալիս էր մեզ կերակրելու… Նա վեր էր կացնում մայրիկիս, որպեսզի կարողանա խնամել փոքրիկ քրոջս», - շարունակել է նա: Այնուհետ աղջնակը բարձրաձայն հայտնել է հեռուստատեսությամբ. «Դա չէր կարող լինել մեկ ուրիշը, դա Հիսուս էր, որովհետև միայն Նա է ի զորու նման հրաշքներ կատարել»: Հատկանշական է, որ մահմեդականները հավատում են, որ Իսան (Հիսուս) կարող է նման բան արած լինել, սակայն փոքրիկի նկարագրած վերքերը՝ Նրա ձեռքերին, փաստում են, որ Նա իրականում խաչվել է, և չափազանց պարզորոշ կերպով հավաստում, որ Տերը կենդանի է: Մեկ բան անվիճելի է՝ փոքրիկ աղջնակը չէր կարող նման ձևով ծաղկեցնել պատմությունը, և առավել ևս, այլևս ոչ մի կերպ այս երեխաները չէին կարող փրկվել՝ միայն իրական հրաշքով: Ինչևէ, մահմեդական առաջնորդներին բավական լուրջ խնդիրներ են սպասվում առաջիկայում՝ վերջապես հասկանալու՝ ինչպե՞ս վարվել այս ամենի հետ: Իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար ակնհայտ է՝ Քրիստոս շարունակում է աշխարհացունց հրաշքներ գործել: Տերն ասում է. «Ես կօրհնեմ այն մարդուն, ով ապավինում է և հույսը դնում Աստծո վրա» (Երեմ. 17.7): Մարկոսի Ավետարանի 8.38 խոսքում կարդում ենք. «Որովհետև ով որ Ինձ և Իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող և մեղավոր ազգի մեջ, Մարդու Որդին էլ նրան ամոթ կհամարի երբոր գա Իր Հոր փառքով և սուրբ հրեշտակներով» ♣ Աղբյուր http://yessirumem.blogspot.com/2013/03/blog-post_2709.html
Категория: ՀՐԱՇՔՆԵՐ | Просмотров: 1986 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։