ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2016 » Հոկտեմբեր » 22 » ՄԱՐՍՈՒՄ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է SCHIAPARELLI ՎԱՅՐԷՋՔԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ
19:56
ՄԱՐՍՈՒՄ ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է SCHIAPARELLI ՎԱՅՐԷՋՔԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ
Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ «Էկզո-Մարս 2016» ռուս-եվրոպական առաքելության Schiaparelli վայրէջքային հարթակը կործանվել է Մարսի մակերեսին վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով գործակալության կայքը: Վայրէջքային հարթակի հետ կապն ընդհատվել էր նախքան Մարսում վայրէջք կատարելը: Schiaparelli-ն պետք է Մերիդիանա մարսիական հարթավայրում վայրէջք կատարեր հոկտեմբերի 19-ի երեկոյան: Հարթակից ազդանշաններն ընդհատվել են վայրէջքի պահին: Վայրէջքից հետո, ինչպես նախատեսվում էր, պետք է ազդակներ հաղորդվեին, որոնք գրանցվելու էին Mars Express, Mars Reconnaissance Orbiter մարսագնացների կողմից: Schiaparelli-ն նախատեսված էր մթնոլորտ ներխուժելու, վայրէջքի տեխնոլոգիաների մշակման և հետազոտություններ իրականացնելու համար:
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Просмотров: 283 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։