ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Հունվար » 1 » Մեր օրերի Պագանինին
18:55
Մեր օրերի Պագանինին
Հանրահայտ ջութակահար, վիրտուոզ Նիկոլո Պագանինին պատմության մեջ մնացել է, որպես միակ երաժիշտը, ով նվագել է ջութակի մեկ լարի վրա: Այսօր աշխարհում կա ևս մեկ վիրտուոզ, ով ոչ պակաս վարպետորեն նվագում է Պագանինիի նոտաներով.գերմանացի ջութակահար Դևիդ Գարետ: 
     «Մեր օրերի Պագանինի» այս անունը նա ստացել է «Պագանինի: Սատանայի ջութակահարը» ֆիլմից հետո, որտեղ մարմնավորում էր հայտնի իտալացուն՝, նվագելով նրա բազմաթիվ սիրված գործեր: 
     Գարետը հետապնդում է նպատակ՝ երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության հանդեպ, 
     նա սինթեզում դասական երաժշտությունը ջազի և ռոքի հետ, Դևիդը ջութակով նվագում է այնպիսի հանրահայտ ռոք բալլադներ, ինչպիսիք են Nirvana-Smeels like teen spirit, The Beatles- Yesterday, David Guetta-Dangerous, Michael Jackson-Smooth criminal: 
     Հետաքրքրական է, որ 11 տարեկանում Գարետը ստանում է իր առաջին Ստրադիվարիուս ջութակը, որպես հարգանքի նշան Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկկերից, նրա մոտ ելույթ ունենալուց հետո։ 
     Ներկայումս հանրահայտ գերմանացի ջութակահարը իր *Explosive* համերգային շրջագայությամբ հանդես է գալիս աշխարհի տարբեր բեմերում:   


                                            Լիլիթ Հայրապետյան
Прикрепления: Նկար 1 · Նկար 2
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 1038 | Добавил: lilh | Рейтинг: 2.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։