ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Հունիս » 6 » Պատգամ Որդուս
08:42
Պատգամ Որդուս
Հարուստները կտակում են,
Պոետները՝ պատգամում,
Հարուստները մահանում են,
Պոետներն անմահանում:

Պատգամ որդուս

Որդի՜ս, ոչ ոք հո՛րդ նման
Չի՛ կարող քեզ խորհուրդ տալ,
Հորդ խոսքը գի՛ր չէ, մատյա՜ն,
Ապրած կյա՛նք է, հավատա՜:

Զույգ պատկեր է այս աշխարհը՝
Մի Հրեշտակ, մի Աստված,
Մեկը Մայրն է, մյուսը՝ Հայրը,
(Ինձ կներես) մնացածը…հավելված:

Ամեն տեղ է քեզ հսկելու
Մորդ աչքը պահապան,
Հորդ ձեռքն է քեզ ցույց տալու
Մաքո՜ւր, կանաչ ճանապարհ:

Թե նեղ օրվա կհանդիպես,
Հորդ խոսքը չանտեսես,
Լեզվով անհույս փորձեր չանե՜ս,
Խղճով – քարե՛ր կծակես:

Խիղճդ պահիր այնպիսի տեղ,
Որ միշտ աչքիդ երևա՜,
Գրպան դրած խիղճը անհետք
Կչքանա՜, կգնա՛:

Ձայնդ երբեք չբարձրացնե՜ս,
Խի՛ղճը աղմուկ չի՛ սիրում,
Դե ի՞նչ արած, կյանքն է այդպես՝
Բղավողին չեն լսում:

Թույլ կրակը վառած մոմի
Մեկ անգամ է տաքացնում,
Նեցուկ եղիր սրտիդ խոսքին,
Որ չմրսես ողջ կյանքում:

Թե ունենաս ավել պատառ,
Չտա՛ս չարին ու քամուն,
Դի՛ր պատահած քարի վրա -
Ամե՛ն մի քար մի շիրիմ է երկնքում:

Բախտը կգա, ձեռնոցներով
Կբարևի կգնա՜,
Կյանքն իր դառը խոստումներով
Քեզ քո տեղը ցույց կտա:

Կյանքում երբեք մի՛ մեղադրիր
Վատ օրին քեզ լքողին,
Բախտի առաջ մի՛ խոնարհվիր,
Ծնկիր միայն
Մայր Հողին:

Թե որ խղճով կառավարվես,
Պատգամս քեզ պետք չի՛ գա,
Որդի՜ս, լսի՛ր, որ չսխալվե՜ս,
Հորդ խոսքին հավատա:

Ս.Ումառ-Հարությունյան
Категория: ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՈԻՆ | Просмотров: 1528 | Добавил: | Рейтинг: 1.2/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։