ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Մարտ » 11 » ԹՈՓ-10 մթերքներ նիհարելու համար
20:04
ԹՈՓ-10 մթերքներ նիհարելու համար

Նիհար մնալու գաղտնիքն ի թիվս այլ գործոնների նյութափոխանակության արագությունն է։ Այն արագացնելու համար պարտադիր է սննդակարգում ընդգրկել այնպիսի սննդամթերքներ, որոնք յուրօրինակ կատալիզատորների դեր են կատարում։

Ահա դրանց տասնյակն` ըստmedpulse.ru-ի։

Բրոքոլի 

 


брокколи

Պարունակում է կալցիումի ռեկորդային քանակություն, որը խթանում է նյութափոխանակության գործընթացները և նպաստում է ճարպերի քայքայմանը։

Սպանախ

 


шпинат

Հագեցած է զանազան սննդարար նյութերով, նախևառաջ, С վիտամինով և կալիումական, կալցիումական միացություններով, երկաթով։

Կծու տաքդեղ (չիլի)

перец чили

Պարունակում է կապսաիցին, որը խթանում է օրգանիզմի ջերմարտադրողականությունը ճարպերի քայքայման արդյունքում։

Լոբի

красная фасоль, лоби

Չափազանց հարուստ է սպիտակուցով և բջջանքով։ Սպիտակուցը նպաստում է մկանային հյուսվածքի կառուցմանը, ինչն էներգիայի ծախս է պահանջում։ Իսկ բջջանքը, որն իրենից ներկայացնում է սննդային կոշտ մանրաթելեր, մարսման համար ավելի շատ էներգիա է պահանջում, քան հետագայում արտադրվում է դրա սպիտակուցների քայքայման համար։

Դրանով իսկ լոբին, լցնելով ստամոքսը, հաղորդում է հագեցվածության զգացողություն, բայց չի նպաստում քաշի ավելացմանը։

Թուրինջ

 

 

 

 

 

 

 

 


цитрус, апельсин, лимон, грейпфрут, лайм, фрукты

Հայտնի է ոչ միայն մի շարք վիտամինների, այլ նաև այնպիսի ֆերմենտների պարունակությամբ, որոնք ակտիվ մասնակցում են ճարպերի քայքայմանը։ Պատահական չէ, որ մի շարք դիետաներ խորհուրդ են տալիս օրը սկսել կես թուրինջից։

Սոյա 

 


соя

Բացի սպիտակուցի առատությունից և В խմբի վիտամիններից, ցանկացած դիետայի համար կարևոր են ֆիտոէստրոգենները` կանանց սեռական հորմոններին մոտ նյութեր։ Երբեմն, երբ օրգանիզմն էստրոգենի կարիք ունի, նյութափոխանակությունը դանդաղում է։ Այդպես է լինում, օրինակ, դաշտանադադարի ժամանակ։ Բուսական ֆիտոէստրոգենների ներառումը սննդակարգում կարող է վերականգնել դրա արագությունը։

Վարսակափաթիլներ

 


овсянка, зерна, зерно

Գործնականում սրանք էներգետիկ աղքատ սննդային մանրաթելերի խառնուրդ են, որոնք առաջացնում են հագեցվածության զգացում` չավելացնելով քաշը։ Բացի այդ, դրանք բարելավում են աղիների աշխատանքը` կանխելով փորկապությունները։

Կանաչ թեյ

 


зеленый чай.jpg

Հիանալի ընպելիք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Դրա կազմում են բազմաթիվ ֆերմենտներ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը, և, միաժամանակ, կալորիա չեն պարունակում։

Նուշ 

 


миндаль

Հարուստ է անփոխարինելի ճարպաթթուներով, սպիտակուցներով և բջջանքով։ Թեև կալորիական է, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե օրական ուտեք 4-5 նուշ, ապա ոչ միայն քաշ չեք ավելացնի, այլ, հակառակը, քաշ կկորցնեք։ Գլխավորը չչարաշահելն է։

Կոճապղպեղ

 


имбирь

Նպաստում է մարսողականությանը և, կծու պղպեղի պես, արագացնում է տերմոգենեզը` արագացնելով նյութափոխանակության գործընթացները։ -0-

Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 2281 | Добавил: ----- | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։