ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

В категории материалов: 45
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 3 4 5 »

Сортировать по: Ամսաթվի
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 785 | Հեղինակ: BlogNews.am | : ----- | : 17.12.2017 | Մեկնաբանություն (0)

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Google-ը տվյալներ է հավաքում օգտագործողների մասին: Սակայն կոնկրետ ինչ տվյալների մասին է խոսքը: Ստեղծվել է նոր կայք`https://myactivity.google.com/, որը ցույց կտա, թե ինչ տեղեկություններ ունի Google-ը ձեր մասին: Խոսքն այն տվյալների մասին է, օրինակ, թե ինչ եք փնտրում ինտերնետում, ինչ երգեր եք լսում, իսկ տեսանյութեր եք դիտում, ինչ հավելվածներ եք օգտագործում սմարթֆոնում և այլն: Կա տվյալների ցուցադրման երկու տարբերակ` ժամանակագրական ու թեմատիկ բլոկներով: Կարելի է նաև ընտրել կոնկրետ ամսաթվեր: Նախատեսված է նաև տվյալները ջնջելու ֆունկցիա` կայքի ձախ մասի մենյուի մեջ. պետք է ընտրել ամսաթիվը կամ ամսաթվերը ու սեղմել ջնջելու կոճակը: Բայց միթե՞ սա բավարար է, որպեսզի արխիվից ձեր տվյալներն իսկապես ջնջվեն: Հուսադրող է գոնե այն, որ այս տվյալները կողմնակի անձինք չեն կարող տեսնել:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 537 | Հեղինակ: Վլադիմիր Երանոսյան | : | : 09.09.2016 | Մեկնաբանություն (0)

Շրջակա միջավայրի մասին ամեն ինչ իմանալու ձգտումը բնորոշ է մարդուն անգամ վաղ մանկությունից: Մարդիկ մշտապես պատասխաններ են փնտրում նույնիսկ այնպիսի հարցերի և երևույթների մասին, որոնք չունեն պատասխաններ: Հաշվի առնելով այս հանգամանքը` AdMe.ru-ն հետաքրքիր և անբացատրելի փաստեր է ներկայացրել մեր աշխարհի ու կյանքի դասավորվածության մասին, որոնք ինչ-որ չափով կօգնեն հասկանալ, թե ինչ է կատարվում մարդկության հետ: 1. 62 մարդ նույնքան կարողություն ունի, որքան Երկրի բնակչության կեսը: 2. Հասուն մարդու կմախքը կազմված է 206 ոսկորից, մինչդեռ նորածնի կմախքը` մոտ 270-ից: 3. Կյանքի ընթացքում մարդու անցած տարածությունը հավասար է Երկրի 5 հասարակածի երկարությանը: 4. Մկրատն ու պարաշյուտը ստեղծել է Լեոնարդո դա Վինչին: 5. Երկրի տարբեր անկյուններում մարդիկ ծիածանի տարբեր գույներ են տեսնում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ծիածանի գույները 6-ն են լինում, Չինաստանում` 5, արաբական երկրներում` 4, մինչդեռ մենք 7 գույն ենք հաշվում: 6. Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ մոլորակի բոլոր լողափերում, իսկ մեկ ավազահատիկում ավելի շատ ատոմ կա, քան աստղ Տիեզերքում: 7. Turritopsis nutricula մեդուզան միակ անմահ էակն է Երկրի վրա: 8. Կատուները կարողանում են շուրջ 100 տարբեր ձայներ արձակել: Համեմատության համար` շները միայն 10 տեսակի ձայն են հանում: 9. Կիտրոնի պարունակության մեջ ավելի շատ շաքար կա, քան ելակի: 10. Աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրը երեքշաբթին է: 11. Apple ընկերություն կչեղարկի իր համակարգիչների երաշխիքը, եթե ծխել եք սարքի մոտակայքում: 12. Էյֆելյան աշտարակի բարձրությունը կարող է փոփոխվել 12 սմ-ով` կախված օդի ջերմաստիճանից, մասնավորապես` ուժեղ քամիներից: 13. Ձեր ծննդյան օրը դուք կիսում եք առնվազն 19 մլն մարդու հետ ողջ աշխարհում: 14. Շոտլանդիայի ազգային կենդանին միաեղջյուրն է: 15. Ամեն տարի զբոսաշրջիկները 3000 եվրոյի մետաղադրամ են նետում Տրևի շատրվանը: 16. Ամեն մայրցամաքում Հռոմ անունով քաղաք կա, բացի Անտարկտիդայից: 17. Հյուսիսային Կորեան սեփական օրացույցն է վարում1912-ից`երկրի հիմնադիր և Հավերժ նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից ի վեր: 18. Մոնղոլիայի նավատորմը բաղկացած է միակ բուքսիրային նավից, որը սպասարկում է 7 մարդ, որոնցից միայն մեկը լողալ գիտի: 19. Մարդ մշտապես անցյալում է գտնվում` մոտ 80 միլիվայրկյանով: Հենց այդքան ժամանակ է պետք մեր ուղեղին՝ ստացված տեղեկությունը մշակելու համար: 20. 1954-ին Բոմբեյում այնքան առնետներ էին հայտնվել, որ կառավարությունը որոշում էր կայացրել սատկած կրծողներին ընդունել հարկեր վճարի փոխարեն:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 772 | Հեղինակ: Խ.Դ. | : | : 29.08.2016 | Մեկնաբանություն (0)

Տիեզերքում առկա 100 մլրդ աստղերից մեզ ամենամոտ գտնվողներից մեկում կարող է այլմոլորակային կյանք գոյություն ունենալ` Եվրոպական հարավային աստղադիտարանի նոր հայտնագործության համաձայն: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` Եվրոպական հարավային աստղադիտարանն այսօր պատրաստվում է հայտարարություն անել վերջերս մեր գալակտիկայի հարևանությամբ հայտնաբերված մոլորակի մասին, որը կարող է կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել: Այս մասին ավելի վաղ արված հայտարարությունների համաձայն` գիտնականները Երկրի նմանակ նոր մոլորակ էին նկատել, որը պտտվում է Proxima Centauri աստղի ուղեծրում, որն էլ իր հերթին Արեգակին ամենամոտ հարևան աստղն է:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 1425 | Հեղինակ: N.N. | : | : 25.08.2016 | Մեկնաբանություն (0)

Հետազոտողների միջազգային խումբը Նեպտունի ետևում փոքրիկ տարօրինակ օբյեկտ է հայտնաբերել, որը բնորոշ չէ Արևային համակարգին, գրում է New Scientist-ը: Ըստ մասնագետների գնահատականի՝ արտասովոր գտածոն 160000 անգամ խամրած է Նեպտունից, օբյեկտի տրամագիծը մոտ 200 կմ է կազմում: Գիտնականները նշում են, որ տիեզերական մարմինը շարժվում է Արևային համակարգի օբյեկտներին ոչ բնորոշ ուղեծրով: Առեղծվածային գտածոն ստացել է Niku անվանումը, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է անհնազանդ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 985 | Հեղինակ: Artak Z. | : | : 12.08.2016 | Մեկնաբանություն (0)

Եվրոպացի բնապահպանները նշանակալի նվաճում են արձանագրել էներգիայի այլընտրանքային աղբյուրների յուրացման բնագառավում` հայտնելով, որ պատմության մեջ առաջին անգամ Շոտլանդիան կարողացել է մի ամբողջ օր իր էներգետիկ պահանջները բավարարել բացառպես քամուց ստացված էներգիայի շնորհիվ: Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ ScienceAlert-ին հղումով, օգոստոսի 7-ին քամուց ստացված էներգիան կազմել է օրական սպառման 106%-ը, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Բնապահպանների կարծիքով՝ սա նշանակալի ձեռքբերում է: Աղբյուրը մանրամասնում է, որ ռեկորդը սահմանվել է քամոտ եղանակի, ինչպես նաև այն փաստի շնորհիվ, որ օգոստոսի 7-ը եղել է ոչ աշխատանքային օր, ուստի`արդյունաբերական ձեռնարկությունների ու գրասենյակների կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները զգալի պակաս են եղել:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 1297 | Հեղինակ: Artak Z. | : | : 12.08.2016 | Մեկնաբանություն (0)

Գիտնականները ուսումնասիրել և պարզել են մի շարք հետաքրքիր փաստեր մարդու մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից առավել ուշագրավ 13 – ը: Եվ այսպես. 1.Չորս տարեկան երեխան օրական 437 հարց է տալիս: 2.Մինչև 116 տարի ապրելու շանս 2 միլիոնից մեկը ունի: 3.Մարդու ժպտալու ժամանակ աշխատում է 17 մկան: 4.Տղամարդիկ 10 անգամ ավելի շատ են տառապում դալտոնիզմով, քան կանայք: 5.Կանայք 2 անգամ ավելի շատ են թարթում աչքերը, քան տղամարդիկ: 6.Ամեն տարի մեզվի խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան օձի: 7.Անհնար է լեզվով կպչել սեփական արմունկին: 8.Մարդ կարող է ցավ զգալ մարմնի այն մասի հատվածում, որը կորցրել է: Այս երևույթը անվանում են կարծեցյալ ցավ: 9.Աշխարհի ամենաերիտասարդ ծնողները եղել են 8 և 9 տարեկան: Նրանք ապրում էին Չինաստանում: 10.Շիկահեր տղամարդկանց բեղերն ավելի արագ են աճում քան սևահերներինը: 11.Փռշտալ բաց աչքերով անհնար է: 12.Մարդու մարմնում կա այնքան քանակությամբ յուղ, որքան որ անհրաժեշտ է 7 կտոր օճառ պատրաստելու համար: 13.Ցուցամատը ամենազգայուն մատն է:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 925 | Հեղինակ: Հայկ Կիրակոսյան | : | : 04.07.2016 | Մեկնաբանություն (0)

Աստղագետների միջազգային խումբը հայտնել է նոր՝ հսկայական K2-39b մոլորակի բացահայտման մասին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Phys.org գիտական պորտալին։ Մոլորակը հայտնաբերվել է NASA-ի Kepler K2 հեռադիտակի միջոցով և, ֆիզիկայի օրենքներին համաձայն, այն չի կարող գոյություն ունենալ։ Մոլորակն այնքան մոտ է պտտվում մի հսկայական աստղի, որ մակընթացային ուժերի ազդեցության տակ պիտի արդեն կործանված լիներ։

Վերգետնյա չափումները թույլ են տվել ապացուցել մոլորակի գոյությունն ու որոշել, թե ինչ ազդեցություն է նա ունենում իր հարևան աստղի վրա։

Գիտնականները նաև նշում են, որ նմանատիպ մոլորակներ շատ հազվադեպ են հանդիպում, և նրանց կյանքի տևողությունը տիեզերական չափանիշներով բավական կարճ է՝ ընդամենը 150 միլիոն տարի։
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 649 | Հեղինակ: Artur P. | : | : 29.06.2016 | Մեկնաբանություն (0)

Բերքլիի համալսարանի հետազոտողները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս միտքը փոխադրել խոսքի: Այս մասին գրել է Daily Mail-ը: Մշակումը հիմնված է գլխուղեղի ակտիվության վերլուծության վրա: Գիտնականները կատարել են հետազոտություն, որի շրջանակներում զուգադրել են ուղեղի ակտիվությունը բառեր արտասանելիս, դրանք պատկերացնելիս եւ ընկալելիս: Մի քանի տարվա փորձարկումներից հետո, գլխի քունքային մասի ակտիվությունը գրանցող սարքին հաջողվել է արտաբերել մարդու մտքում պահած բառը: Բացառիկ մշակումն, ինչպես ենթադրում են տեխնոլոգիայի հեղինակները, կօգնի խոսքի խանգարումով տառապող մարդկանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | : 360 | Հեղինակ: Արամայիս Դավոյան | : | : 31.05.2016 | Մեկնաբանություն (0)

1-10 11-20 21-30 31-40 41-45