Նյութերը ենթաբաժնում: 3
Ցուցադրված նյութերը: 1-3

Դասավորել ըստ: Ամսաթվի

Առաջ կյանքը ասես շախմատ լիներ...Հարգանք, պատիվ...Սև ու սպիտակ...Թագավոր կար...Թագուհի կար...Կարգ ու կանոն...Հիմա կյանքը շաշկի դարձավ` սաղ խառնվեց...Առաջ գնաս կուլ են տալիս...Հետ ես մնում կուլ են տալիս...Տեղում մնաս Ֆուկ են անում...Այ թե կյանքը ինչ է դառնում !!!
Բանաստեղծ. և մտքեր | : 858 | Հեղինակ: N.N. | : | : 27.08.2016 | Մեկնաբանություն (1)


 

1924թ. մայիսի 9-ին ծնվել է հայտնի պոետ, կոմպոզիտոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Բուլատ Օկուջավան, ում  բանաստեղծությունների հիման վրա գրած երգերը հնչում են 80-ից ավելի ֆիլմերում: Նրա պոետիկ ստեղծագործություններից ամեն մեկը իսկական ֆիլիսոփայական խոստովանություն է: Հանճարեղ գրող լինելուց զատ Օկուջավան սովորական մի մարդ է, ով սեփական փորձով գիտի, թե ինչ ասել է «դժբախտությունն ու ծանր ժամանակները»:

Ստորև AdMe.Ru  կայքը ներկայացնում է Օկուջավայի խորիմաստ մտքերը, որոնք բացահայտում են գրողի հարուստ ներաշխարհն ու լայն աշխարհայացքը.

1. Երբ ինքս ինձ սկսում եմ հանճար թվալ, անմիջապես գնում եմ ափսեները լվալու:

2. Ոչ թե ուրիշի, այլ Ինքներդ Ձեր մեջ հաղթեք թշնամուն: Հենց այդ ժամանակ Դուք մարդ կդառնաք:

3. Մեկը մյուսին լսելը` սուրբ գործ է:

4. Սիրուց , բարությունից  ու գթասրտությունից պաշարներ մի կուտակեք:

5. Եթե մարդ 2 կյանք ունենար, ապա մեկը կնվիրեր զուր ափսոսանքներին ու ողբին: Բայց ավա~ղ, կյանքը մի հատ է:

6. Երբեմն ուզում ես գոռալ, բայց լավ դաստիարակությունը թույլ չի տալիս:

7. Ինչպես և յուրաքանչյուր սովորական մարդ, ես բազմաթիվ հիմարություններ եմ արել:

8. Ներելու արվեստն ու կյանքի ծարավը անհասանելի կատարելություն են:

Բանաստեղծ. և մտքեր | : 7174 | Հեղինակ: agati | : ----- | : 08.05.2016

Բանաստեղծ. և մտքեր | : 20407 | Հեղինակ: | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)