ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

Ինչպես իմանալ, թե կոնկրետ ինչ գիտի ձեր մասին Google-ը
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Google-ը տվյալներ է հավաքում օգտագործողների մասին: Սակայն կոնկրետ ինչ տվյալների մասին է խոսքը: Ստեղծվել է նոր կայք`https://myactivity.google.com/, որը ցույց կտա, թե ինչ տեղեկություններ ունի Google-ը ձեր մասին: Խոսքն այն տվյալների մասին է, օրինակ, թե ինչ եք փնտրում ինտերնետում, ինչ երգեր եք լսում, իսկ տեսանյութեր եք դիտում, ինչ հավելվածներ եք օգտագործում սմարթֆոնում և այլն: Կա տվյալների ցուցադրման երկու տարբերակ` ժամանակագրական ու թեմատիկ բլոկներով: Կարելի է նաև ընտրել կոնկրետ ամսաթվեր: Նախատեսված է նաև տվյալները ջնջելու ֆունկցիա` կայքի ձախ մասի մենյուի մեջ. պետք է ընտրել ամսաթիվը կամ ամսաթվերը ու սեղմել ջնջելու կոճակը: Բայց միթե՞ սա բավարար է, որպեսզի արխիվից ձեր տվյալներն իսկապես ջնջվեն: Հուսադրող է գոնե այն, որ այս տվյալները կողմնակի անձինք չեն կարող տեսնել:

Источник: http://ittrend.am/2016/09/01/google-privacy/
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: (09.09.2016) | Автор: Վլադիմիր Երանոսյան
Просмотров: 458 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։