ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ [ Добавить статью ]

Իսկ դու գիտե՞ս...
Շրջակա միջավայրի մասին ամեն ինչ իմանալու ձգտումը բնորոշ է մարդուն անգամ վաղ մանկությունից: Մարդիկ մշտապես պատասխաններ են փնտրում նույնիսկ այնպիսի հարցերի և երևույթների մասին, որոնք չունեն պատասխաններ: Հաշվի առնելով այս հանգամանքը` AdMe.ru-ն հետաքրքիր և անբացատրելի փաստեր է ներկայացրել մեր աշխարհի ու կյանքի դասավորվածության մասին, որոնք ինչ-որ չափով կօգնեն հասկանալ, թե ինչ է կատարվում մարդկության հետ: 1. 62 մարդ նույնքան կարողություն ունի, որքան Երկրի բնակչության կեսը: 2. Հասուն մարդու կմախքը կազմված է 206 ոսկորից, մինչդեռ նորածնի կմախքը` մոտ 270-ից: 3. Կյանքի ընթացքում մարդու անցած տարածությունը հավասար է Երկրի 5 հասարակածի երկարությանը: 4. Մկրատն ու պարաշյուտը ստեղծել է Լեոնարդո դա Վինչին: 5. Երկրի տարբեր անկյուններում մարդիկ ծիածանի տարբեր գույներ են տեսնում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ծիածանի գույները 6-ն են լինում, Չինաստանում` 5, արաբական երկրներում` 4, մինչդեռ մենք 7 գույն ենք հաշվում: 6. Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ մոլորակի բոլոր լողափերում, իսկ մեկ ավազահատիկում ավելի շատ ատոմ կա, քան աստղ Տիեզերքում: 7. Turritopsis nutricula մեդուզան միակ անմահ էակն է Երկրի վրա: 8. Կատուները կարողանում են շուրջ 100 տարբեր ձայներ արձակել: Համեմատության համար` շները միայն 10 տեսակի ձայն են հանում: 9. Կիտրոնի պարունակության մեջ ավելի շատ շաքար կա, քան ելակի: 10. Աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրը երեքշաբթին է: 11. Apple ընկերություն կչեղարկի իր համակարգիչների երաշխիքը, եթե ծխել եք սարքի մոտակայքում: 12. Էյֆելյան աշտարակի բարձրությունը կարող է փոփոխվել 12 սմ-ով` կախված օդի ջերմաստիճանից, մասնավորապես` ուժեղ քամիներից: 13. Ձեր ծննդյան օրը դուք կիսում եք առնվազն 19 մլն մարդու հետ ողջ աշխարհում: 14. Շոտլանդիայի ազգային կենդանին միաեղջյուրն է: 15. Ամեն տարի զբոսաշրջիկները 3000 եվրոյի մետաղադրամ են նետում Տրևի շատրվանը: 16. Ամեն մայրցամաքում Հռոմ անունով քաղաք կա, բացի Անտարկտիդայից: 17. Հյուսիսային Կորեան սեփական օրացույցն է վարում1912-ից`երկրի հիմնադիր և Հավերժ նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից ի վեր: 18. Մոնղոլիայի նավատորմը բաղկացած է միակ բուքսիրային նավից, որը սպասարկում է 7 մարդ, որոնցից միայն մեկը լողալ գիտի: 19. Մարդ մշտապես անցյալում է գտնվում` մոտ 80 միլիվայրկյանով: Հենց այդքան ժամանակ է պետք մեր ուղեղին՝ ստացված տեղեկությունը մշակելու համար: 20. 1954-ին Բոմբեյում այնքան առնետներ էին հայտնվել, որ կառավարությունը որոշում էր կայացրել սատկած կրծողներին ընդունել հարկեր վճարի փոխարեն:

Источник: http://Tert.am
Категория: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ | Добавил: (29.08.2016) | Автор: Խ.Դ. W
Просмотров: 694 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։