Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 415
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 4 ... 41 42 »

ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 950 | Հեղինակ: PhilipDOp | : | : 28.11.2017 | Մեկնաբանություն (0)

ՀՈԴՎԱԾ | : 909 | Հեղինակ: RichardKem | : | : 14.11.2017 | Մեկնաբանություն (0)

TՉՈՒՆԵՆՔ, ՉԳԻԴԵՆՔ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ - Ի ՓՈԽԱՐԵՆ՝ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆ

     Մրցավազքից հետ մնացած մարդը պարտության արդարացման համար կարա հորինի լիքը ՝՝պատճառներ՝՝. ոտս էր ցավում, քիչ էի հանգստացել, շատ էի խմել, քիչ էի քնել, սուդյա պիդառաս և այլն: Փոխարենը երբե՛ք չի խոստովանի, որ հաղթեց ուժեղը ու առավել լավ պատրաստվածը: 

   

ՀՈԴՎԱԾ | : 2671 | Հեղինակ: ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | : ----- | : 20.09.2017 | Մեկնաբանություն (0)

Վահանաձև գեղձի խանգարումների տեսակները

Հիպերտիրեոզ

Երբ վահանաձև գեղձը չափից շատ վահանաձև գեղձի հորմոններ է արտադրում, այդ վիճակը կոչվում է հիպերտիրեոզ:

Ահա ախտանիշերը՝

  • Դաշտանային ցավեր
  • Ջերմություն
  • Քնի հետ կապված խնդիրներ
  • Կենտրոնացման խնդիրներ
  • Աղիների սովորությունների փոփոխություններ
  • Սրտխփոց և սրտի կծկումների հաճախականության ավելացում
  • Հոգնածության զգացում
  • Քաշի կորուստ
  • Քրտնարտադրություն
  • Մոռացկոտություն
  • Դյուրագրգռություն, անհանգստություն և նյարդայնություն

Հիպոտիրեոզ

Երբ վահանաձև գեղձը անբավարար քանակի վահանաձև գեղձի հորմոններ է արտադրում, այդ վիճակը կոչվում է հիպոտիրեոզ:

Ահա ախտանիշերը՝

  • Հոգնածության զգացում
  • Ընկճախտ
  • Ավելորդ քաշ
  • Փխրուն եղունգներ
  • Մոռացկոտություն
  • Այտուց պարանոցի դիմացի մասում
  • Նվազ դաշտանային ցիկլ
  • Մկանային սպազմներ
  • Փորկապություն
  • Չոր մազեր և մաշկ

Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը կլավացնի վահանաձև գեղձի առողջությունը, կբուժի ցանկացած այլ խնդիր, որը յոդի պակասի հետևանք է:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 կգ մեղր
  • 40 հատ հունական ընկույզ
  • 1 մեծ ապակե տարա կամ մի քանի փոքր տարաներ

Պատրաստումը՝

1. Նախ՝ հունական ընկույզները լվացեք և չորացրեք, ծակեք ասեղով կամ դանակով:

2. Նույնն արեք բոլոր ընկույզների դեպքում, լցրեք տարայի մեջ, ավելացրեք մեղրը:

3. Տարան մոտ 40 օրով դրեք լուսավոր տեղում, բերանը չփակեք:

4. 40 օր անց քամեք և ստացված հեղուկը լցրեք շշի մեջ:

Կիրառումը՝

Ամեն օր՝ առավոտյան և երեկոյան 2 ճ/գ խառնուրդ օգտագործեք:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 4352 | Հեղինակ: Ավելին քան փաստեր | : ----- | : 11.03.2017 | Մեկնաբանություն (0)

Հնդկաստանի Կարնատակա նահանգի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիյանկ Խարջը հայտարարել է, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ապրիլից iPhone սմարթֆոնները հավաքել Հնդկաստանում:

Ինչպես նշում է The Verge-ը, պաշտոնյայի խոսքով՝ սմարթֆոնների արտադրությունը կազմակերպվելու է նահանգի մայրաքաղաք Բանգալորում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հնդկաստանում հավաքված սմարթֆոնները վաճառվելու են հենց հնդկական շուկայում:

The Verge-ը նկատում է, որ 1.3 մլրդ բնակչությամբ Հնդկաստանն Apple-ի համար ամենահեռանկարային շուկաներից է:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 796 | Հեղինակ: Vladimir D. | : Tert | : 04.02.2017 | Մեկնաբանություն (0)

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի համոզմամբ՝ Ռուսաստանը որևէ արտառոց բան չի անում, որ պահանջում է ՌԴ-ում աշխատել ցանկացողները պարտադիր աշխատանքային պայմանագիր ունենան, հակառակ դեպքում կամ կարտաքսվեն, կամ 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն:
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | : 1305 | Հեղինակ: Vladimir D. | : | : 04.02.2017 | Մեկնաբանություն (0)

Որքան էլ որ չուզենանք խոստովանել, մենք սերիալասեր ժողովուրդ ենք, հարցի մյուս կողմն է հայկական, բրազիլական, թե հնդկականն ենք նախընտրում. այստեղ կարծիքները կիսվում են: Այսօր սերիալները մեծ պահանջարկ են վայելում: Վերջին շրջանում հնդկական սերիալների ներխուժումը հայկական եթեր լայն քննադատության տեղիք է տվել: Ուսումնասիրելով սոցիալական ցանցերում հնչող կարծիքները` դրանք տարբեր են ՝ մարդիկ, ովքեր քննադատում են այն և մարդիկ, ովքեր դրական են տրամադրված: Քննադատները 2 տիպի են լինում` մարդիկ, որոնք քննադատում են առանց հնդկական դիտելու և մարդիկ, որոնք քննադատում են դիտելով: Այն քննադատները, որոնք առանց դիտելու են քննադատում, նրանց կարծիքները քննարկման ենթակա չէ, որովհետև խոսել այն հարցերի շուրջ, որի մասին տեղեկություն չունես, բնականաբար անհիմն է: Ուստի անհրաժեշտ է անդրադառնալ այն քննադատներին, որենք դիտում են այդ ֆիլմերը և քննադատում: Եթե դիտում են մեկ անգամ և քննադատում, ապա դա ինչ-որ չափով կարելի է համարել առողջ քննադատություն, իսկ եթե շարունակում են դիտել և քննադատել, ապա դա միայն գովասանքի խոսքեր կարելի է համարել: Ովքեր չեն դիտում և քննադատում են, հիմնականում նշում են այն փաստը, որ կինոն բարձր որակ չունի, բայց, այնուամենայնիվ, եթե այսօր դիտարկենք մեր եթերում երևացող բոլոր սերիալները, ապա հազիվ թե կարելի է պնդել, որ հնդկական սերիալը զիջում է գույներով կամ իր որակով հայկական սերիալներին: Դիտելով այդ երկրների սերիալները` որոշ քննադատներ նշում են սերիաների քանակի մասին, որ այն չափից շատ է, բայց պետք է նշել, որ հանդիսատեսը հետևում է բոլոր սերիաներին և ցանկություն չունի հրաժեշտ տալ արդեն սիրված դարձած դերասաններին: Եթե չլինի պահանջարկ, չեն լինի նաև հնդկական սերիալներ հայկական եթերում ու հետևաբար չի ավելանա դրանց քանակը: Այն նորույթ է մեզ համար և այլընտրանքային հնարավորություն է տալիս մարդկանց ներկայիս հայկական սերիալներից զատ:
Հայկական եթերը միշտ էլ լիքն է եղել բրազիլական, մեքսիկական սերալներով, որոնք բարձր վարկանիշ են ունեցել: Այս պահին հնդկական սերիալներն են վարկանշային: Ինչու՞ չցուցադրել այն և չնկատել դրանց դրական կողմերը, որոնք պրոպագանդում են շատ կարևոր հատկանիշներ: Այսպես հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու այլ մշակույթի հետ:
ՀՈԴՎԱԾ | : 698 | Հեղինակ: Եթերի ցեց | : | : 01.02.2017 | Մեկնաբանություն (0)

ԱՅԼ | : 716 | Հեղինակ: Vladimir D. | : ----- | : 18.01.2017 | Մեկնաբանություն (0)

Գլուխ սոխ՝ 1 հատ, Գազար՝ 1 հատ, Սխտոր՝ 1 պճեղ, Սամիթ՝ 1 կապ, Համեմի աղացած սերմ՝ 1 մտղունց, Ձեթ՝ 3 ճաշի գդալ, Լոբի՝ 1 բաժակ, Աղ՝ ըստ ճաշակի, Պղպեղ՝ ըստ ճաշակի։
ԽՈՀԱՆՈՑ | : 713 | Հեղինակ: Աննա | : ----- | : 18.01.2017 | Մեկնաբանություն (0)