Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 415
Ցուցադրված նյութերը: 391-400
Էջեր: « 1 2 ... 38 39 40 41 42 »

 
Ինչ սննդամթերք է օգտակար հանգիստ քնի համար

 

 

Չափահաս մարդկանց կեսից ավելին չի կարողանում գիշերը հանգիստ քնել: Իսկ անքնության դեմ դեղերի վնասի մասին քիչ չէ ասված: Անքնության դեմ տնային միջոցներ գոյություն ունեն՝ տաք կաթ, երիցուկով եւ մեղրով թեյ, մեկ բաժակ բուրբոն կամ կոնյակ: Սննդակարգը կատարելագործելու լավագույն միջոցը դա հանգիստ քնին խանգարող սննդամթերքից ձերբազատվելն է: «Եվ առաջին հերթին դա կոֆեինն է, բայց մարդիկ մոռանում են այդ մասին: Նրանք ճաշին գազավորված ըմպելիք են խմում, իսկ դեսերտի վրայից՝ սուրճ: Կոֆեինը օրգանիզմում մնում է 4-6 ժամ, իսկ ոմանց մոտ ազդեցությունը կարող է 2 անգամ երկար տևել»: Ալկոհոլը նույնպես խանգարում է հանգիստ քնին: «Թեպետ ալկոհոլը սկզբում ստիպում է քնել, դա երկար չի տևում: Այն ընկճում է քնի արագ փուլը գիշերվա սկզբում, ինչը կարող է բերել գիշերվա կեսին հանկարծակի արթնացման»: Բացի այդ խորհուրդ է տրվում խուսափել նիկոտինից, ուտելիքի մեծ չափաբաժիններից և ճաշին կծու կերակուրներից: Կաթնամթերքը պարունակում է կալցիում, իսկ ընկույզները և հացահատիկները մագնեզիում: Միսո ապուրը, ձուկը և յոգուրտը պարունակում են վիտամին B6: «Բոլոր այս սննդամթերքներն օգնում են կարգավորել քնի գործընթացը»: Դրանք կողմնակի ազդեցություններ չունեն, այդ իսկ պատճառով քնելուց առաջ որևէ մթերք օգտագործելու «արարողությունը» կարող է լավ քուն բերել գոնե այն պատճառով, որ դա օգնում է թուլանալ:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 19255 | Հեղինակ: Liana Bagaryan | : ----- | : 23.06.2015 | Մեկնաբանություն (0)

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ռուլետ ջեմով

շաքարավազ  շաքարավազ 0.5 թեյի բաժակ

սոդա  սոդա 1.5 թեյի գդալ

յուղ  յուղ 200 գրամ

ալյուր  ալյուր

ջեմ  ջեմ

շաքարի փոշի  շաքարի փոշի

Ձուն հարել շաքարավազի հետ ավելացնել մածուն, սոդա, յուղը և ալյուր այնքան որ ստացվի թույլ խմոր: Խմորը բաժանել 2 մասի և թխել առանձին-առանձին: Թխելուց հետո տաք վիճակում քսել ջեմ և փաթաթել:Երբ սառի ցանել շաքարավազի փոշի:Ռուլետ ջեմով

ԽՈՀԱՆՈՑ | : 15024 | Հեղինակ: LUSINE | : ----- | : 23.06.2015 | Մեկնաբանություն (0)

Բալով շարլոտկաԲալը շաքարավազի ու ալյուրի հետ եփել, թողնել հովանա: Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել: Սպիտակուցները շաքարավազի հետ հարել, հետո մեկ-մեկ ավելացնել դեղնուցները: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, զգույշ խառնել: Տապակի մեջ յուղաթուղթ փռել, լցնել խմորի 4/5 մասը: Խմորի վրա լցնել բալի կիսելը, կարելի է դարչին ցանել: Շատ արագ լցնել մնացած խմորը և դնել 180 ասստիճան ջերմության ջեռոցի մեջ:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բալով շարլոտկա

շաքարավազ  շաքարավազ 1 թեյի բաժակ

ալյուր  ալյուր 1 թեյի բաժակ

միջուկ

 բալ 400 գրամբալ

շաքարավազ  շաքարավազ 3 ճաշի գդալ

ալյուր  ալյուր 1 ճաշի գդալ

դարչին  դարչին

ԽՈՀԱՆՈՑ | : 18352 | Հեղինակ: Liana Bagarya | : ----- | : 23.06.2015 | Մեկնաբանություն (0)

Աղցան թբիլիսի

 

Աղցան թբիլիսի

 

Ինչպես պատրաստել աղցան թբիլիսի

Սոխը կիսալուսնաձև կտրտել, կարմիր պղպեղը մաքրել հատիկներից և երկարությամբ կտրտել, միսը կտրտել խորանարդիկներով, կծու պղպեղը նույնպես մաքրել և մանր կտրտել, ճզմել սխտորը, մանր կտրտել նաև համեմը։ Այս ամենը խառնել, ավելացնել եփած կարմիր լոբին, աղը, պղպեղը, խմելի-սունելին։ Ձիթայուղն ու քացախը նախապես խառնել, ավելացնել աղցանին, խառնել և մատուցել:

 

ԽՈՀԱՆՈՑ | : 18177 | Հեղինակ: ԼԻԱՆՆԱ ԲԱԳԱՐՅԱՆ | : ----- | : 16.06.2015 | Մեկնաբանություն (0)

Բաղադրությունը

1 կգ. տավարի միս
200գրամ խոզի սալ 
3 գլուխ միջին չափի սոխ
աղ
կարմիր պղպեղ
կանաչ սոխ
խառը կանաչի:

Պատրաստման եղանակները

Այս ամենը աղալ մսաղացով երկու անգամ, հետո լավ խփել մինչև որ զանգվածը ձգվի, դնել սառնարանում երկուսից երեք ժամ: Այնուհետև կլոր գնդիկներ սարքել և ձեռքերը ջրի մեջ թաթախելով անցկացնել շամփուրի վրա: Հետո դնել թեժ կրակի վրա մինչև կարմրելը; Մատուցել սոխի և կարագի հետ:

Քյաբաբի Պատրաստումը

ԽՈՀԱՆՈՑ | : 28205 | Հեղինակ: Արմեն | : ----- | : 16.06.2015 | Մեկնաբանություն (0)

Բաղադրությունը                                                                   

½ կգ աղացած յուղոտ միսՏոլմա
2 բ. բրինձ կամ խոշոր կորկոտ
2 սոխ
2 պճ. սխտոր
2 ճ.գ. պղպեղի մածուկ (կամ ½ կգ լոլիկ)
1պղպեղ
1 լիմոնի հյութ
½ կապ կանաչի
7 համեմունք
կարմիր և սև պղպեղ
սղտոր
աղ
խաղողի տերև
1 կգ դատարկված պղպեղ և սմբուկ:

Պատրաստման եղանակները

Մանրացնել կանաչին, պղպեղը, լոլիկը, սոխն ու սխտորը:
Խառնել բանջարեղենը մսին և բրնձին. համեմել աղով և պղպեղով:
Միջուկը լցնել պղպեղի և սմբուկի մեջ, նաև փաթաթել խաղողի տերևների մեջ:
Տոլմաները լրիվ ծածկել ջրով և եփել:



 

ԽՈՀԱՆՈՑ | : 20270 | Հեղինակ: Տեղադրող` Լուիզա | : ----- | : 16.06.2015 | Մեկնաբանություն (0)

ԲաղադրությունըՊԱՍՈԻՑ ՏՈԼՄԱ

300 գր. կարմիր լոբի, 
200 գր. ոսպ,
300 գր. սիսեռ,
200 գր. ձավար. 
200 գր. սոխ,
50 գր. չամիչ,
500 գր. թթու կաղամբ, 
խառը կանաչի, աղ, պղպեղ, տոմատի մածուկ, բուսական յուղ:

Պատրաստման եղանակները

Մաքրել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը, որից հետո առանձին առանձին լվանալ: Սոխը նախքան տապակելը, մանրացնել կամ անցկացնել մսաղացով: Այնուհետև առանձին առանձին ավելացնել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը: Ստացված զանգվածը համեմել աղով, պղպեղով, մանրացված կանաչիով, տոմատի մածուկով և լավ խառնե: Թթու կաղամբը որոշ յամանակ թողնել հոսող ջրի տակ, ապա հանել բաժանել թերթերի և տապակած զանգվածով լցոնել: Կաթսայի մեջ տեղադրել 2 շերտ տոլմա, վռան լցոնել չամիչ կամ թթվաշ չիր: Կրկնել նույն հերթականությամբ, վերջում ավելացնելով ջուր: Եփել մինչև պատրաստվելը:


ՍՈՆԱ

ԽՈՀԱՆՈՑ | : 16944 | Հեղինակ: | : ----- | : 16.06.2015 | Մեկնաբանություն (0)

Բաղադրությունը

Խմորի համար`

3բաժակ ալյուր
500գ կարագ
300գ մածուն
2ձվի սպիտակուց
0,5թ/գ սոդա, քացախ

Խորիզի համար`
Գաթա(արագ պատրաստվող)
1բաժակ ալյուր
1,5բաժակ շաքարավազ
0,5բաժակ հալեցրած յուղ
մի պտղունց վանիլին

2ձվի դեղնւց` երեսին քսելու համար

Պատրաստման եղանակները

Ալյուրը մաղել, ավելացնել քերած կամ մանր կտրտած կարագը, ձեռքով լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, մեջտեղում փոսիկ անել և ավելացնել սոդայով խառնած մածունը, քացախը և ձվի սպիտակուցը: Այս ամենը լավ հունցել, ստանալ պինդ խմոր, բաժանել 4 գնդի: Գնդերը բացել 3-4մմ հաստությամբ, պատրաստի խորիզը փռել վրան, ռուլետաձև փաթափել, ձեռքով մի քիչ "տափակեցնել", վրան քսել հարած ձվի դեղնուցը և դանակով կտրտել ոչ շատ մանր կտորների: Դնել ջեռոցի տապակի մեջ, թխել մոտ 15րոպե 200°-ով:
Իսկ խորիզը պատրաստել համար անհրաժեշտ է շաքարավազն ու ալյուրը վանիլինի հետ խառնել, ավելացնել յուղը,լավ խառնել և` վերջ:


ՄԵՐԻ

ԽՈՀԱՆՈՑ | : 88115 | Հեղինակ: | : ----- | : 16.06.2015 | Մեկնաբանություն (0)

Բաղադրությունը

300 գր. տավարի կամ 400 գր. ոչխարի ոտքեր,
100 գր. գանձակ, 
800-1000 գր. ջուր, 
աղ, սխտոր:

Պատրաստման եղանակները

Նախապես մաքրած տավարի ոտքերը խանձել, քերելով մաքրել, լավ լվանալ և մասերի բաժանել: Պատրաստի ոտքերը 24 դնել սառը ջրի մեջ, 2-3 ժամը մեկ ջուրը փոխել: Դրանից հետո նորից լվանալ, դնել ոչ լայն կաթսայի մեջ և լցնել այնքան ջուր, որ մսից 15-20 սմ վերև լինի: Խաշը եփել առանց աղի, թույլ կրակի վրա, պարբերաբար քաֆն ու յուղը վերցնել ջրի երեսից և եփել այնքան, որ միսը հեշտությամբ անջատվի ոսկորից: Մատուցելուց 5 րոպե առաջ խաշին ավելացնել քաշած յուղը և մատուցել շատ տաք վիճակում: Առանձին մատուցել աղ, ծեծած սխտոր` նախապես արգանակով լուծված, բողկ և լավաշ:


ԽաշՀեղինակ` Լուիզա

ԽՈՀԱՆՈՑ | : 34643 | Հեղինակ: | : ----- | : 16.06.2015 | Մեկնաբանություն (0)

ONLAYN PEREVOD

ԽՈՀԱՆՈՑ | : 408 | Հեղինակ: ONLAYN PEREVOD | : | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)