ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи [ Добавить статью ]

Всего материалов в каталоге: 414
Показано материалов: 401-410
Страницы: « 1 2 ... 39 40 41 42 »

Սուրճ - 50 ունց.

պնդուկ - 30 գ.

Orange էությունն - 2 կաթիլները

ջուր

Кофе с ароматом лесных орехов и апельсинов

Եփել ժամանակը:

Tree ընկույզ մի թավա տապակել մինչեւ դարչնագույն. Իսկ քնել Grinder Սուրճ ու ընկույզ. Հետո ծամել արգելափակել. Էջերի սուրճի եւ ընկույզներ հիմնված է մի քանի մասի. Հետո մենք եփել մեր սուրճ TURKU, հավելելով, նարնջագույն էությունը. Ըստ իմ հաշվարկների, 1.5 թեյի գդալ 150-200 մլ սուրճ. ջուր Դուք կարող եք ունենալ միանգամայն տարբեր չափերի.

ԽՈՀԱՆՈՑ | : 987291 | Հեղինակ: yazikom.com | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

ԱՂՑԱՆ ,ԳԵՆԵՐԱԼ
Անհրաժեշտ է. 1 խոշոր բազուկ, 3 – 4 գազար, 3 կարտոֆիլ, 3 խաշած ձու, 1 խնձոր, 300 գ հավի կամ տավարի փափուկ միս, մայոնեզ։
Պատրաստման եղանակը. բանջարեղենները, միսը, ձուն առանձին – առանձին խաշել։ Ապա գազարն
անցկացնել քերիչով եւ ափսեի մեջ 1 սմ հաստությամբ տեղադրել, համեմել աղով, մայոնեզի շերտով,
ապա տեղադրել քերած բազուկի, կարտոֆիլի, մանրած ձվի, խնձորի, իսկ վերջում՝ մսի շերտերը:
Աղցանի յուրաքանչյուր շերտը պետք է պատել մայոնեզով։

ԱՂՑԱՆ ,ԻՏԱԼԱԿԱՆ
Անհրաժեշտ է. 250 գ մակարոն, 100 գ հոլանդական պանիր, 250 գ պահածոյացված եգիպտացորեն,
100 գ սալյամի երշիկ, 1 վարունգ, 1գլուխ սոխ, 2 պոմիդոր, կանաչի, հազարի 6 տերեւ։
Խյուս պատրաստելու համար – 4 ճաշի գդալ բուսական յուղ, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ
քացախ, 1 թեյի գդալ շաքարավազ, աղ, մանանեխ, 1 ճաշի գդալ կտրատած սամիթ։
Պատրաստման եղանակը. մակարոնը եփել աղաջրում՝ ավելացնելով 2 -3 ճաշի գդալ բուսական յուղ, որպեսզի դրանք չկպչեն իրար։ Պանիրը խորանարդաձեւ կտրատել, իսկ պոմիդորները եւ սոխը՝ կիսաօղակներով։ Վարունգը նույնպես խորանարդաձեւ կտրատել, այնուհետեւ մթերքները միացնել իրար։ Եփած մակարոնը լցնել մաղի մեջ, սառեցնել եւ տարածել աղցանի վրա։ Աղցանը համեմել խյուսով։

ԱՂՑԱՆ ,ՎԵՐԱԴԱՐՁ
Անհրաժեշտ է. 5 կտոր անանաս, 3 բանան, 2 խնձոր, 1/2 բաժակ մանր կտրատած նուշ, 5 ճաշի գդալ
խտացրած կաթ, 2 ճաշի գդալ թթվասեր, 2 ճաշի գդալ լիկյոր։
Պատրաստման եղանակը. խնձորը կտրատել, հեռացնել կորիզները եւ խորանարդաձեւ կտրատել։ Բանանից հեռացնել կեղեւը, բաժանել այն երկու մասի եւ ձողիկաձեւ կտրատել։
Անանասը նույնպես խորանարդաձեւ կտրատել։ Ապա բոլոր մրգերը միացնել իրար, վրան լցնել լիկյոր եւ զգուշորեն խառնել՝ ավելացնելով մանրած նուշ։
Խտացրած կաթը հարել թթվասերի հետ, լցնել աղցանի մեջ, խառնել եւ մատուցել։

ՏՈՐԹ ,ԲԱԼԵՆԻ
Պահանջվում է. 150 գ կարագ, 200 գ շաքարավազ, 5 ձու, 100 գ ընկույզ, 1 կիտրոն, 1 թեյի գդալ դարչին, 200 գ ալյուր, 250 գ բալի մուրաբայի հատիկներ։
Պատրաստման եղանակը. Կարագը հարել 100 գ շաքարավազով, իսկ ձուն՝ մնացած 100 գ շաքարավազով եւ զանգվածներն աստիճանաբար միացնել իրար։ Ապա ավելացնել ընկույզը, կիտրոնի մանրած կեղեւը, դարչինը, ալյուրը, բալը եւ լավ խառնել։
Տապակը պատել յուղով, ալյուրով, լցնել խմորը եւ ջեռոցում 25-30 րոպե եփել։

ԴՈՆԴՈՂ ,ՎԱՐԴԱԲՈՒՅՐ
Պահանջվում է. 1/2 բաժակ վարդի մուրաբա, 1, 5 բաժակ կարմիր գինի, 2 բաժակ ջուր, 1/2 բաժակ շաքարավազ, 1 կիտրոնի հյութ, 30 գ դոնդող։ Պատրաստման եղանակը. Ջրով եւ շաքարավազով պատրաստել օշարակ։ Լցնել այնտեղ նախօրոք բացած դոնդողը եւ եփել։ Ապա ավելացնել վարդի մուրաբան, կարմիր գինին, կիտրոնի հյութը։ Զանգվածը լավ խառնել, հանել կրակի վրայից, սառեցնել։ Դոնդողը լցնել կաղապարների մեջ եւ որոշ ժամանակ թողնել սառնարանում։

ԽՈՀԱՆՈՑ | : 15806 | Հեղինակ: Մոլորակ շաբաթաթերթ | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատել: Ձուն նույնպես անցկացնել  քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար: Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով:
Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով: Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով: Վերջում ավելացնում ենք գազարը: Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը: Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը.
Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով:

 

ԲաղադրությունԱղցան Վագրիկ

  • Բաղադրությունը:400 գր. կարտոֆիլ, 200 գր. երշիկ, 200 գր. վարունգ, 150 գր. կանաչ սոխ, 3 ձու, 400 գր. գազար, Մայոնեզ, աղ, պղպեղ, զեյթուն, սև սալոր կամ սև իկրա:
ԽՈՀԱՆՈՑ | : 16893 | Հեղինակ: Կիմա | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

ալյուրը, ավելացնել 1/2բաժակ եփված սառեցրած ջրում լուծած սոդան: Խմորը բաժանել երեք մասի, մեկին ավելացնել կակաոն: Թխեք երեք խմորներն էլ: Շերտերը իրար կպցրեք թթվասերային կրեմով (կակաոյով շերտը պիտի լինի մեջտեղում): Վրան լցնել հալած շոկոլադը: Կրեմի համար թթվասերը խփել շաքարավազով և կակաոյով:

 

ԲաղադրությունԹթվասերով տորթ

  • Բաղադրությունը:ալյուր - 400 գ մարգարին - 250 գ ձու - 4 հատ. թթվասեր խմորի համար - 400 գ և կրեմի համար - 200 գ շաքարավազ խմորի համար - 400 գ և կրեմի համար - 200 գ աղ - 1 թ/գ կակաո փոշի խմորի համար - 1 ճաշի գդալ և կրեմի համար - 2 ճաշի գդալ սոդա - 2 թ/գ Շոկոլադ - 100 գր
ԽՈՀԱՆՈՑ | : 43700 | Հեղինակ: Կիմա | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Օրգանիզմը մաքրելու ու նիհարելու շատ պարզ ու էժան միջոց

Այս հրաշք բաղադրատոմսը կօգնի շատ արագ մաքրել օրգանիզմը տոքսիններից և  բարելավելով նյութափոխանակությունն՝ ազատվել ավելորդ քաշից;

Այս ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է կտավատի փոշու սերմ և կեֆիր: Ընդամենը երեք շաբաթ դուք լիարժեք կմաքրեք օրգանիզմն ու կնիհարեք, հարկավոր է ընդամենը 3 շաբաթ նախաճաշի փոխարեն օգտագործել հետևյալ բաղադրատոմսը:

Առաջին շաբաթ` 1 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,

Երկրորդ շաբաթ` 2 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,

Երրորդ շաբաթ` 3 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 99252 | Հեղինակ: | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Հյութ, որը կրկնակի կարագացնի մազերի աճը
Կանացիության կարևորագույն առանձնահատկություններից է առողջ և երկար մազերը։ Փայլող և երկար վարսերը գրավում են տղամարդկանց ուշադրությունը, որը ցանկալի է յուրաքանչյուր կնոջ համար։
 
Շատ կանայք ամեն ինչ կտային՝ երկար, հաստ և առողջ վարսեր ունենալու համար՝ մինչդեռ մյուսներն ուշադրություն չեն դարձնում մազերի երկարությանը։
 
Սոխով այս միջոցը կօգնի, եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ և արագ աճող մազեր, ինչպիսիք ունեն հոլիվուդյան աստղերը։
 
Սոխը բացասական ազդեցություն չի ունենում գլխամաշկի վրա, ասում են մաշկաբանները։ Կոլագենը շատ կարևոր է մազերի աճի համար և սոխը հարուստ է ծծումբով, որը մեծացնում է կոլագենի քանակը։
 
Այս բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստել և արդյունքները տեսանելի են առաջին իսկ ամսում։
 
Պատրաստման եղանակը.
 
Կտրատել 2-ից 4 սոխ և քամել հյութը։ Այնուհետ սոխի հյութով մերսել գլխամաշկը և թողնել 15 րոպե։ Կարելի է այն պահել մինչև 1 ժամ, որից արդյունքներն առավել բավարարող կլինեն։ Համապատասխան ժամանակից հետո լվանալ գլուխը։
 
Այս բաղադրատոմսը կզարմացնի իր արդյունքներով, եթե այն կրկնեք ամիսը 2 անգամ։ Սոխի հոտից անհանգստանալ պետք չէ, քանի որ այն անմիջապես անցում է՝  շամպունով լվանալուց հետո։
 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 132407 | Հեղինակ: | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Գլխամաշկի թեփից ազատվելու տնային 5 միջոց

Թեփի դեմ առաջարկվող շամպունները միշտ չէ, որ տալիս են սպասված արդյունքը, այդ պատճառով մի մոռացեք տնային միջոցների մասին:

1. Բաժակի մեջ լցրեք 2 ձու, ավելացրեք 2 ճաշի գդալ ջուր: Թրջեք մազերը տաք ջրով, որից հետո քսեք ստացված հեղուկը և 10-15 րոպե մերսեք: Այս հեշտ միջոցը կօգնի արագ ազատվել ոչ միայն թեփից, այլև շատ խնդիրներից:

2.  Եղինջի եփուկը լավ փափկեցնում է գլխի մաշկը, կանխում թեփի առաջացումը: Եթե ամեն օր մազերը լվանաք եղինջի եփուկով, ապա մի քանի օր կազատվեք թեփից:

3.  Կիտրոնի կեղևի եփուկը նույնպես արդյունավետ միջոց է: Դրա համար 4 կիտրոնի կեղևը եփեք մեկ ժամ, ապա պարբերաբար քսեք մազերին: Արդյունքը կլինի այն, որ երկար ժամանակ կմոռանաք թեփի մասին:

4.  Եթե թեփի առաջացման պատճառը A վիտամինի պակասն է, ապա դրանից կարող եք ազատվել օրական մեկ բաժակ գազարի հյութ խմելով:

5.  Տաք ձիթապտղի կամ կտավատի յուղը նույնպես կօգնեն ազատվել թեփից: Շաբաթվա ընթացքում քնից առաջ գլխի մաշկը մերսեք այդ յուղերից մեկով և քնեք: Գլուխը լվացեք միայն առավոտյան: 

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 877132 | Հեղինակ: http://life.panorama.am/ | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Անսպասելի ատամնացավը կարող է անմիջապես փչացնել մեր տրամադրությունը, մինչեւ կհասցնենք մտածել՝ ինչ կարելի է անել: Ատամների հետ կապված խնդիրների մեծ մասի պատճառը կարիեսն է, երբ քայքայվում է ատամների էմալը, վնասվում է ատամի նուրբ թաղանթը: Իսկ այս ընթացքը զուգորդվում է դաժան ցավերով:

Ցավալի է, բայց բոլորիս հայտնի է, որ միայն ատամնացավի նման սուր ցավը կարող է ստիպել մեզ այցելել ատամնաբույժի այն դեպքում, երբ ավելի վաղ բժշկին դիմելու դեպքում կխուսափեինք հետագայում ատամների հետ կապված խնդիրներից: Դե իհարկե լավագուն միջոցը ատամնաբույժի միջամտությամբ ատամի բուժումն է, բայց եթե ցանկանում եք ժամանակավորապես թուլացնել ատամնացավը, ապա Ձեզ կօգնեն մեր խորհուրդները:
Բավականին տարածված միջոց է ցավացող ատամի վրա մի գլուխ սխտոր պահելը: Բայց մինչև այդ անպայման լվացեք ատամները:

Օրվա ընթացքում մի քանի անգամ անհանգստացնող ատամի վրա դրեք հում բազուկի փոքրիկ կտոր:

Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք փոքրիկ գլուխ սոխ:

Օրվա մեջ 2-3 անգամ ատամի վրա դրեք եղևնու յուղով թրջած բամբակ:

Բոլորն էլ գիտեն մեխակի հիանալի բուրմունքի և օգտակարության մասին: Պարզվում է' այն նաև ցավազրկող է: Պետք է մանրացնել մեխակը, մինչև դառնա փոշի: Ավելացրեք մի փոքր ջուր, որպեսզի թանձր զանգված ստանաք: Եթե ունեք ծակված ատամ, ապա ստացվածը կարող եք լցնել այդտեղ, իսկ եթե ոչ, ապա պարզապես դրեք ցավացող ատամի վրա:

Այս բոլոր միջոցները չեն օգտագործվում որպես դեղամիջոց: Բուժել և մեկընդմիշտ վերջ տալ ատամնացավին կարող է միայն ատամնաբույժը:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 543577 | Հեղինակ: | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքներ մասուրից

Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքներ մասուրից












Ըմպելիք «Մասուր»

Երկու գավաթ մասուրի թունդ թուրմը խառնել նույն քանակությամբ վերցրած կեֆիրի հետ, ավելացնել շաքարավազ ըստ ճաշակի: Մատուցել անմիջապես:

Ըմպելիք«Անտառային»
200 գրամ թարմ և 50 գրամ չորացրած մասուրը ճզմել, ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր և փակ կափարիչով կաթսայի մեջ թողնել մեկ ժամ: 300 գրամ անտառային մորին լվանալ, մաքրել պոչերից, անցկացնել մաղով, խառնել մասուրի թրմի հետ և ըստ ճաշակի համեմել շաքարավազով: Սառեցված ըմպելիքը մատուցել կերամիկական գավաթներով:

Մասրենուպտուղներիցըմպելիք
Քառորդ կիլոգրամ մասրենու պտուղները լվանալ, երկարությամբ կտրվածք անել, մաքրել սերմերը, տրորել և ավելացնել եռացրած ջուր: Եռացնել փակ կափարիչով կաթսայի մեջ և ապա տրորել: Ավելացնել չորս ճաշի գդալ մեղր, խառնել և սառեցնել: Մատուցել բարձր գավաթներով՝ յուրաքանչյուրի մեջ գցելով կերակրի սառույցի մեկական կտոր:

Ըմպելիք«Օրիգինալ»
Երեք բաժակ ջուրն եռացնել և սառեցնել: Երկուսից երեք ճաշի գդալ մասուրի խյուսը լուծել ոչ մեծ քանակությամբ սառը ջրում, այնուհետև խառնել մնացած ջրին: Մատուցելուց առաջ գավաթը լցնել պահածոյացված անանասով և հյութի հետ միասին խառնել: Մատուցել բարձր պնակներում՝ կերակրի սառույցի կտորներով:

Ըմպելիք«Առողջություն»
 Մեկ ճաշի գդալ մասուրը ջրով լվանալ, ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, եռացնել և 15 րոպե թողնել փակ անոթի գոլորշու մեջ: Քամել, մասուրի պտուղների վրա ավելացնել մեկ բուռ խնձորի չորացրած կեղև, իսկ պատրաստի ըմպելիքի մեջ՝ երկու ճաշի գդալ մեղր: Ըմպելիքն օգտակար է, երբ խմում են գիշերը:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 16880 | Հեղինակ: «Տնային առողջարան» | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Բանաստեղծ. և մտքեր | : 20295 | Հեղինակ: | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

1-10 11-20 ... 381-390 391-400 401-410 411-414