Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 415
Ցուցադրված նյութերը: 411-415
Էջեր: « 1 2 ... 40 41 42

Բանաստեղծ. և մտքեր | : 20397 | Հեղինակ: | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

 

 
Ծովափ
 

                             

 

             






Ամառը սպասված ժամանակաշրջան է բոլորիս համար:  Ակամայից հիշում ես հետեւյալ տողերը. «Ո՞ւր գնա Թամարը այս տարվա ամառը»: Ամեն դեպքում, ի՞նչ ամառային հանգիստ՝ առանց լողի: Ձանձրույթ է միայն:Հատկապես, երբ արևն այրում է, լճի կամ գետի սառը ջուրը մեզ կանչում է, ասես հրավիրում թաթախվելու: Սուզվել եւ լողալ... դա լավ է, անգամ օգտակար, բայց մանրուքները, որոնց մասին երեխաներն ու մեծահասակները հաճախ մոռանում են, կարող են փչացնել ոչ միայն ամբողջ հաճույքը, այլեւ արձակուրդը:
Ջրի մոտ գտնվելու գլխավոր պատվիրանն ասում է` ծանծաղուտը չիմանալով մի՛ մտիր ջուրը:
Երեկվա մարդաշատ լողափն այսօր կարող է մահացու վտանգ ներկայացնել:
Նախքան լողալը, հատկապես, եթե ձեզ հետ փոքրիկ երեխաներ կան, մի՛ զլացեք լրացուցիչ անգամ ստուգել լճի կամ գետի հատակը: Դա ձեզ զերծ կպահի բազմաթիվ տհաճություններից:
Եթե լողալ չգիտեք, չափից դուրս մի վստահեք փչովի ներքնակներին, մեքենայի անվադողերին եւ ձեռքի տակ գտնվող այլ լողամիջոցներին: Նախ` ամենաանհարմար պահին դրանք կարող են պայթել, եւ ապա՝ ջրի հոսքը կամ քամին կարող են ձեզ ափից հեռու տանել, իսկ ծովում` ավելի հեռու:
Լողն օգտակար է միայն առողջ մարդկանց, այս իսկ պատճառով խորհրդակցեք բժշկի հետ` արդյո՞ք ձեզ թույլատրվում է լողալ: Օրվա ընթացքում լողալու լավագույն ժամերն են առավոտյան 8-10-ը եւ երեկոյան 17-19-ը: Ուտելուց հետո լողալ կարելի է միայն 1-1.5 ժամ անց:
Լավ լողալ իմանալը ջրի մոտ լավ հանգստի կարեւոր երաշխիքներից մեկն է, սակայն հիշեք, որ նույնիսկ լավ լողորդը պետք է զգույշ լինի, պահպանի կարգուկանոնը եւ խստորեն հետեւի ջրում գտնվելու կանոններին:
Լողալուց առաջ հարկ է հանգստանալ, խորհուրդ չի տրվում ջուրը մտնել բարկացած ժամանակ:
Ափից շատ մի՛ հեռացեք, մի՛ անցեք նախազգուշացնող նշանները: Լողացեք դրա համար հատուկ նախատեսված եւ սարքավորված տեղերում:
Ոչ մի դեպքում առանց վերահսկողության ջրի մոտ մի թողեք փոքրիկ երեխաներին: Անգամ ոչ խորը տեղերում միշտ նրանց կողքին եղեք:
Անկանխատեսելի  իրավիճակներ
Հորձանուտի մեջ ընկնելով` խուճապի մի՛ մատնվեք, թոքերի մեջ ավելի շատ օդ հավաքեք, ավելի խորը սուզվեք ջրի մեջ եւ, ոտքերն ու ձեռքերը կտրուկ շաժելով, ջրապտույտից մի կողմ լողացեք, թեեւ կարծում ենք, որ հորձանուտների սպառնալիքը խիստ չափազանցված է, եւ դրա մեջ ընկնելը շատ քիչ հավանական է:
Ջրում դժբախտ պատահարից խուսափելու համար լողալուց առաջ մի՛ մոռացեք ձեզ հետ գնդասեղ վերցնել: Այն ձեզ կօգնի, եթե ջրում ջղակծկումներ սկսվեն, դրանով պետք է թեթեւակի ծակել այդ հատվածը:
Եթե մարդ է խեղդվում
Իսկույն բարձրաձայն օգնության կանչեք. «մարդ է խեղդվում»
Խնդրեք կանչել փրկարարներին եւ «շտապ օգնության» ծառայություն
Խեղդվողին փրկարար օղակ նետեք, որի ծայրին երկար պարան է հանգուցած:
 ՊեՏՔ  Է  ԻՄԱՆԱԼ
Արեւից պաշտպանող քսուքները չեն պաշտպանում արեւի մուտագեն ճառագայթներից: Դրանք վերացնում են արեւայրուկը` բնական հովանոցը, որի միջոցով մաշկը փորձում է պաշտպանվել մարմնի մեջ ներթափանցող արեւի ճառագայթներից (մուգ գույնը ճառագայթները կլանում է մակերեսին եւ խոչընդոտում է մաշկի ավելի խոր շերտեր ներթափանցելուն):
Ծովափնյա ճիշտ հանդերձանքը, ամենայն հավանականությամբ, մեծամասնությանը կթվա վայրենություն, անհեթեթություն: Այդուհանդերձ, դա թեթեւ, բամբակյա տաբատն է, երկարաթեւ բլուզը, ծղոտե գլխարկը: Ամռանն անհրաժեշտ է կրել վուշե եւ բամբակյա ազատ հագուստ: Բարակ, կիպ գործվածքը մարմնի եւ կտորի միջեւ չի ստեղծում անհրաժեշտ օդային շերտը, եւ արեւի ամբողջ տաքությունն անցում է հա-գուստի տակ: Ի դեպ, նույն ջերմային արդյունքն է ստեղծում նաեւ թաց կտորը, լողազգեստը:
Արեւի ճառագայթները ջրի տակ ներթափանցում են 1մ-ի չափով, այնպես որ ջրի տակ այրվելը նույնքան հեշտ է, որքան դրա մակերեսին: Ջրի կաթիլներն աշխատում են ուլտրամանուշակագույն ճառագայթները ձգող յուրօրինակ լինզաների պես: Լողալուց հետո արեւի տակ չորանալով` մենք այրվում ենք շատ ավելի արագ: Մտածեք ուսերը փակ լողալու գաղափարի շուրջ եւ չորացեք ստվերում:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 443671 | Հեղինակ: Լարիսա Աղբյուր՝ «Տնային առողջարան» | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)

Մաշկի խնամք

 Ինչպե՞ս խնամել մաշկը բնական  միջոցներով

 




Թեփոտվող  
մաշկ ունեցողները պետք է հնարավորին չափ շատ   


օգտագործեն A վիտամին և ճարպ պարունակող սննդամթերքներ:  

Բացի դրանից, պետք է մշտապես խնամեն դեմքի մաշկը:


Ամեն երեկո դեմքն անհրաժեշտ է լվանալ կաթով, քսել կաթնասեր, իսկ որոշ ժամանակ անց բամբակը թաթախել ձեթի մեջ ու դրանով մաքրել դեմքը: Քնելուց առաջ դեմքը մաքրել անձեռոցիկով:

Դեմքի մաշկը խնամելու լավ միջոց է ձեթը ձվի դեղնուցով: Դեմքին քսել ձեթի հաստ շերտ, վրան՝ ձվի դեղնուց, թողնել 15 - 20 րոպե և լվանալ գոլ ջրով:

Վարդը պարունակում է եթերային յուղ, որն ամրապնդում է մաշկը: Եռացող ջրի վրա դնել վարդի թերթիկներով լցված մաղը և նրա գոլորշու վրա պահել դեմքը:

Մաշկը կթարմանա, եթե այն սրբեք սառույցի կտորով: Նախընտրելի է, որ սառույցը պատրաստված լինի որևէ դեղաբույսի` անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների, եղեսպակի եփուկից: Նշված բույսերից որևէ մեկից վերցնել 1 ճաշի գդալ, 15 րոպե եռացնել կես լիտր ջրով, թողնել 1 ժամ, հետո քամել և դնել սառնարան:

Շատ օգտակար է դեմքը սրբել մածնով, կաթով: Մաղադանոսը օժտված է հակաբորբոքային, հանգստացնող հատկությամբ: Օգտակար է գերզգայուն մաշկի համար:

Սամիթի եփուկը հարթեցնում, թարմացնում է չոր, անհարթ մաշկը:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 77979 | Հեղինակ: Աղբյուր՝ «Տնային առողջարան» Խորագրե | : ----- | : 15.06.2015

Բողկի բուժիչ հատկությունները

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ | : 15877 | Հեղինակ: «Տնային առողջարան» Խորագրեր՝ Այլընտ | : ----- | : 15.06.2015 | Մեկնաբանություն (0)


1-10 11-20 ... 391-400 401-410 411-415