ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

ԱՄՆ-ՈՒՄ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ Է 10-ԱՄՅԱ ԱՂՋԻԿ. ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ Է ՆԱԵՒ ՆՐԱ ՄԱՅՐԸ
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքի բնակչուհի Վիկտորիա Մարտենսը սպանվել է իր 10-րդ տարեդարձի հաջորդ օրը: Սպանության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել, այդ թվում` երեխայի մայրը: Ինչպես նշում է CNN-ը, Ալբուկերկեի ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է Վիկտորիայի մորը` Միշել Մարտենսին, մոր ընկերոջը` Ֆաբիան Գոնսալեսին, և վերջինիս զարմուհի Ջեսիքա Քելլիին: Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր ժամանելուն պես հայտնաբերել են աննշան վնասվածքներով երկու մեծահասակների, իսկ երրորդը փորձել է պատշգամբից ցատկելով փախուստի դիմել բնակարանից: Երբ ոստիկանությունը մտել է բնակարան, այն լցված է եղել ծխով, և աշխատակիցները լոգասենյակում գտել են այրվող վերմակի մեջ մասնակիորեն փաթաթված Վիկտորիա Մարտենսի մարմինը: Կայքը գրում է, որ երեխան անոթազարկ չի ունեցել, նրա ձեռքերն ու համարյա ամբողջ ձախ ոտքը կտրված են եղել: Վիկտորիայի մայրը` Միշել Մարտենսը, ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ երեխային հանգստացնելու նպատակով մեթամֆետամին են տվել, և ինքն ու իր ընկերը աղջկա ներկայությամբ սեռական հարաբերություններ են ունեցել: Կինը նաև պատմել է, որ Գոնսալեսը խեղդամահ է արել իր դստերը: Տղամարդը հերքել է իր մասնակցությունը սպանությանը և ասել, որ մեղավորը Քելլին է, ում նա ներկայացրել է որպես իր զարմուհի: Գոնսալեսն ասել է, որ Քելլին դանակահարել ու մասնատել է երեխային: Նշվում է, որ հանցագործության երեք կասկածյալները քրեական անցյալ ունեն: CNN-ը գրում է նաև, որ Միշել Մարտենսի ու Ջեսիքա Քելլեյի փաստաբանները չեն պատասխանել իրենց զանգերին:

Источник: http://Tert.am
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: ----- (28.08.2016) | Автор: Ա.Պ.Ա.
Просмотров: 264 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։