ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ [ Добавить статью ]

ՎԱՏ ԲԱՆ ՉԿԱ, ՈՐ ՌԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԵԼ. ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ՝ ՌԴ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի համոզմամբ՝ Ռուսաստանը որևէ արտառոց բան չի անում, որ պահանջում է ՌԴ-ում աշխատել ցանկացողները պարտադիր աշխատանքային պայմանագիր ունենան, հակառակ դեպքում կամ կարտաքսվեն, կամ 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն:

Նշենք, որ ՌԴ ՆԳ նախարարությունը օրինագիծ է մշակել, ըստ որի՝ ՌԴ-ում աշխատել ցանկացողները պետք է ունենա պարտադիր աշխատանքային պայմանագիր:

«Ցանկացած երկրում աշխատանքային գործունեությունը ձգտում են, որ լինի օրինական դաշտում, և բոլորովին կապ չունի սեփական քաղաքացիներին է վերաբերում, թե օտարերկրյա քաղաքացիներին: ՀՀ-ում, եթե աշխատանքային գործունեություն են ծավալում, պետք է օրինական լինի, որպես կանոն կամ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Եգանյանը հիշեցրեց, որ ԵՏՄ քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն ռուսաստանյան աշխատաշուկայում: «Այսինքն` եթե ազատ աշխատատեղ կա, գործատուն ինքն է որոշում ՌԴ քաղաքացի վարձի աշխատանքի համար, թե ԵՏՄ-ից օրինակ՝ ՀՀ քաղաքացի, բայց ասում է, որ դա պետք է լինի օրինական, ինչպես իրականցվում է իրենց քաղաքացիների դեպքում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ցանկացած երկիր պայքարում է այդ երևույթի դեմ, որ մարդիկ չաշխատեն առանց փաստաթղթի:

Հարցին, թե չի՞ կարծում, որ դա հավելյալ խոչընդոտ կլինի մեր արտագնա աշխատանքի մեկնողների համար, պատասխանեց, որ ոչ: «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս հավասար իրավունքն ունենք ՌԴ-ում աշխատանք գտնելու համար: Մեր քաղաքացին նույն իրավունք ունի ՌԴ-ում, ինչ Իվանով Իվանը, վատ բան չկա այդտեղ, որ գործունեությունն իրականացնեն օրինական ձևով»,-ասաց նա:

Ըստ Եգանյանի, շատերը կարծում են, որ եթե ՌԴ-ում աշխատանքային գործունեության պայմաններ չկան, մտածում են կարող են առանց ձևակերպելու, առանց որևէ պայմանագրի աշխատել: «Բայց տենց չի լինում, դա թաքնված գործունեություն է և ցանկացած պետություն պայքարում է այդ երևույթի դեմ, այդ թվում ՀՀ-ն»,-ասաց նա:
Категория: ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ | Добавил: (04.02.2017) | Автор: Vladimir D.
Просмотров: 1102 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։