Նյութերը ենթաբաժնում: 33
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 4 »

Դասավորել ըստ: Ամսաթվի

ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 798 | Հեղինակ: ՏԻԳՐԱՆ Մ. | : ----- | : 09.07.2016 | Մեկնաբանություն (0)

ANDROID-ՈՎ ԳՈՐԾՈՂ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԻՐՈՒՍՈՎ
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 863 | Հեղինակ: Aramayis | : ----- | : 09.07.2016 | Մեկնաբանություն (0)

Աշխարհի խոշորագույն YouTube վիդեոհոսթինգը և Facebook սոցիալական ցանցը սկսել են կիրառել ծայրահեղական տեսանյութերի ավտոմատ արգելափակման համակարգ, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ինչպես նշում է գործակալությունը՝ ավտոմատ համակարգը թույլ է տալիս արագ արգելափակել քարոզչական տեսանյութերը, որոնք ներբեռնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։

Այս տեխնոլոգիան ի սկզբանե մշակվել է հեղինակային իրավունքով պաշտպանված կոնտենտի հայտնաբերման և ջնջման համար։

Ըստ գործակալության՝ այդ ծրագրի մշակողները ներկայացրել են իրենց աշխատանքը խոշորագույն ընկերություններին անցած շաբաթ։
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 765 | Հեղինակ: Stella | : | : 29.06.2016 | Մեկնաբանություն (0)


 

Ավստրալական Walk Free Foundation հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին հրապարկել է «Ստրկության համաշխարհային ինդեքս» (Global Slavery Index) հերթական ամենամյա զեկույցը: 

Ինչպես ասվում է զեկույցում` շուրջ 45.8 մլն մարդ ողջ աշխարհում հայտնվել է ժամանակակից ստրկության ճիրաններում, որը մեկ երրորդով ավելին է, քան երկու տարի առաջ էր գնահատվել:

Ըստ զեկույցի` Հնդկաստանում ապրում են  ամենամեծ  թվով «ստրուկները»` 18.35 մլն մարդ, որին հաջորդում է Չինաստանը` 3.39 մլն-ով և Պակիստանը` 2.13 մլն-ով:

«Ստրկության համաշխարհային ինդեքս» զեկույցը կազմելիս հետազոտություն է իրականացվել աշխարհի 167 երկրում:

 

ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 516 | Հեղինակ: | : ԱՐԱՄ | : 31.05.2016

Կնոջ մերկ մարմինը միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել արվեստի ներկայացուցիչների համար: Բացառություն չի կազմում նաև փարիզաբնակ լուսանկարիչ Դանի Օլիվյեն, ով հատուկ պրոյեկտորների միջոցով մերկ կանանց «հագցնում» է գրաֆիկական պատկերներով: Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ամբողջովին մերկ կանայք մտնում են մութ սենյակ-ստուդիան, որտեղ լուսանկարիչը նրանց մարմինների վրա պրոյեկտորներով բազմագույն ու բազմաձև նախշեր է գցում: Այդ ամենի արդյունքում մերկ գեղեցկուհիները նմանվում են արվեստի սյուռելաիստական գործերի:
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 679 | Հեղինակ: MURAD K. | : | : 08.05.2016 | Մեկնաբանություն (0)

Samsung ընկերությունն առաջատար է դարձել ԱՄՆ սմարթֆոնների շուկայում՝ առաջ անցնելով Apple-ից: Այդ մասին իր հետազոտությունում հայտնել է Conterpoint Research-ը, գրում է gazeta.ru-ն: Տվյալների համաձայն՝ մարտին Samsung-ը դարձել է ԱՄՆ-ում սմարթֆոնների ամենատարածված արտադրողը և զբաղեցրել է սմարթֆոնների շուկայի 28,8 տոկոսը, մինչդեռ Apple-ը՝ 23 տոկոսը: Հետազոտողները պնդում են, որ ԱՄՆ շուկայում հաղթանակ գրանցել օգնել է Galaxy S7 սմարթֆոնի թողարկումը, որը ստացել է շատ ավելի դրական արձագանքներ, քան ընկերության նախորդ մոդելը: Երրորդ տեղը զբաղեցնում է LG ընկերությունը՝ շուկայի 17,1 տոկոսի բաժնով, չորրորդ տեղը՝ չինական ZTE արտադրողը (6,6 տոկոս), հինգերորդ տեղը՝ Alcatel-ը (4,5 տոկոս):
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 743 | Հեղինակ: agati | : | : 05.05.2016 | Մեկնաբանություն (0)


 

Google համացանցային հսկան և Fiat Chrysler ավտոարտադրողը հասել են ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համատեղ աշխատանքի վերաբերյալ համաձայնությունների մշակման եզրափակիչ փուլին, գրում է The Verge-ը։

 

Համաձայնությունների ձեռքբերման աշխատանքն ընթացել է վերջին մի քանի ամիսներին, և ընկերությունները պատրաստ են դրանց ստորագրմանը, հայտնել է աղբյուրը: Երկու կորպորացիաների մամուլի ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

 

Google-ն արդեն երկար ժամանակ զբաղվում է ավտոմոբիլային արտադրության ոլորտում ռազմավարական գործընկերոջ որոնմամբ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ford-ի հետ հնարավոր համագործակցության մասին, բայց մինչ այժմ այդ լուրերը չեն հաստատվել:

 

«Բոլոր ավտոմոբիլային ընկերությունները փորձում են տեխնոլոգիաների տարածք մուտք գործել, որովհետև գիտեն, որ նրանց ապագան դրանից է կախված»,- ասել է Kelley Blue Book ընկերության վերլուծաբան Կառլ Բրաուերը:

ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 901 | Հեղինակ: ANNA | : ----- | : 29.04.2016





Բրիտանացի Քոլին Ֆերզը տնային պայմաններում թռչող տրանսպորտային միջոց է ստեղծել, որն անվանել է թռչող մոտոցիկլ: Ինչպես նշում է korrespondent.net-ը, երիտասարդն իր հավակնոտ գաղափարը կյանքի է կոչել օդապտուտակների միջոցով։ Հրապարակված տեսանյութի դիտումից ակնհայտ է դառնում, որ նորույթը թեև կտրվում է գետնից ու օդ բարձրանում, այնուհանդերձ` այն որոշակի խնդիրներ է ունենում օդով տեղաշարժվելու ու մի քանի մետր հաղթահարելու հարցում։ Երիտասարդը պատմել է, որ տան պայմաններում տվյալ սարքը հավաքելու համար իրենից պահանջվել է 4-5 շաբաթ։
ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 1011 | Հեղինակ: TIGRAN | : | : 29.04.2016


 

Տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ Ռյազանի շրջանում գտնվող Վելյե լճի սառած մակերևույթին պատկերվել է առաջին խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի հարյուր մետրանոց դիմանկարը:

ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 580 | Հեղինակ: ԱՐՄԵՆ ՄԻԼՅԱՆ | : ----- | : 10.04.2016


 

Ավստրիայի իշխանությունները մտադիր են մասնաավոր սեփականատիրոջից գնել այն տունը, որտեղ ծնվել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, դա արվելու է նրա համար, որպեսզի տունը նացիստական գաղափարախոսության հետևորդների համար յուրօրինակ սրբատեղի չդառնա:

Երկրի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, որպեսզի կառավարությունը կարողանա գնել տունը, Ավստրիայում պետք է իրականցվեն մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Բրաունաու քաղաքում գտնվող տունը ներկայում պատկանում է Գերլին Պոմպերին: Արդեն մոտ մեկ դար է, ինչ տունը պատկանում է նրա ընտանիքին:

ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | : 446 | Հեղինակ: LEVON | : ----- | : 10.04.2016 | Մեկնաբանություն (0)