ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՌՈԲՈՏԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԱՉՔԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի հիվանդանոցներից մեկում իրականցվել է իր տեսակի մեջ աշխարհում առաջին վիրահատությունը, որի ժամանակ ռոբոտի միջամտության արդյունքում վերականգնվել է հիվանդի տեսողությունը: Ինչպես նշում է The Guardian-ը, հիվանդը՝ 70-ամյա քահանա Ուիլյամ Բիվերը պատմել է, որ իր աչքի ցանցաթաղանթի վրա փառ էր առաջացել՝ փչացնելով տեսողությունը: Հայտնի է, որ փառը եղել է չափազանց բարակ՝ 1 միլիմետրի 1/100-րդ մասի հաստությամբ: Ուստի՝ բժիշկները չէին կարող այն հեռացնել առանց ցանցաթաղանթը վնասելու: Ստեղծված իրավիճակում օգնության է հասել ռոբոտային համակարգը, որն իր հնարավորություններով գերազանցում է բժիշկների մասնագիտական կարողությունները: Հայտնի է, որ վիրաբույժները ռոբոտի շարժումներն ու գործողությունները կառավարել են հատուկ ջոյսթիքի միջոցով: «Այսօր մենք տեսանք, թե ինչպիսին է լինելու ակնաբուժական վիրահատությունների ապագան: Ռոբոտային համակարգը միանգամայն նոր էջ բացեց մեր մասնագիտական ոլորտում, ինչը նախկինում անհասանելի էր»,-նշել է վիրաբույժ Ռոբերտ ՄըքԼարենը:

Источник: http://Tert.am
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: (10.09.2016) | Автор: N.N.
Просмотров: 329 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։