ՀԱՅ - star
Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » Статьи » ՀՈԴՎԱԾՆԵՐ » ՆՈՐՈԻԹՅՈԻՆ [ Добавить статью ]

Ջնջեք Facebook-ը, և հեռախոսը 20 տոկոսով երկար կաշխատի
Ջնջեք Facebook-ը, և հեռախոսը 20 տոկոսով երկար կաշխատի Lifehacker.ru կայքը գրում է, որ «Facebook» սոցիալական ցանցի բջջային հավելվածն ինչպես՝ iOS, այնպես էլ՝ Android ծրագրային ապահովման պլատֆորմում ամենատարածված հավելվածներից մեկն է: Սակայն այն օգտագործողներից շատերը վաղ թե ուշ սկսում են բողոքել իրենց հեռախոսների լիցքավորման պահպանման ժամանակի կրճատումից: Ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու համար որոշ հեռախոսների աշխատանքը Facebook և Facebook Messenger հավելվածների առկայության կամ բացակայության դեպքում: Facebook և Facebook Messenger հավելվածները ջնջելուց Android ծրագրային ապահովմամբ աշխատող սմարթֆոնը սկսել է 15 տոկոսով արագ աշխատել: Իսկ լրագրողական հոդվածներից մեկի համաձայն՝ Facebook և Facebook Messenger հավելվածները ջնջելուց հետո սմարթֆոններից մեկը 20 տոկոսով ավելի երկար է աշխատել: iPhone օգտագործողների համար արդյունքում հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել: Հրապարակումներից մեկի համաձայն՝ «Facebook» սոցիալական ցանցի բջջային հավելվածի փոխարեն՝ Safari-ով ցանց մտնելն օգնում է 15 տոկոսով խնայել սմարթֆոնի լիցքավորման ժամանակը: Բացի լիցաքավորման պահպանման ժամանակի երկարելուց՝ հավելվածը ջնջելու արդյունքում հնարավորություն է ստեղծվել նաև 500 ՄԲ հիշողություն ազատել: facbook-battery-drain_1455017360-630x362

Источник: http://168.am/2016/03/28/614372.html
Категория: ՆՈՐՈԻԹՅՈԻՆ | Добавил: (17.09.2016) | Автор: Ինգա Համբարյան W
Просмотров: 2875 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Բոլոր ժպիտները
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։