ՇԱՔԱՐԵ ՁՎԻԿՆԵՐ

Բաղադրիչներ.
շաքարավազ – կես կգ,
Քաղցր ձվիկներ
ջուր – 2 ճաշի գդալ,
ներկեր տարբեր գույների,
սպիտակուց – 1 հատ,
շաքարի փոշի

 

Տապակը ծածկել ստվարաթղթով: Շաքարավազին խառնել ջուրը, այն ոչ թե կթրջվի, այլ ուղղակի կխոնավանա: Խոնավ շաքարավազը լցնել տարբեր ամանների մեջ և ներկել` մի կաթիլ ներկ ավելացնելով: Ձվի կաղապարի (եթե կաղապար չկա, կարելի է փայտե գդալի մեջ պատրաստել) մեջ լցնել շաքարը, սեղմել, երբ ձևը ստանա, շուռ տալ և չորացնել 100 աստիճանում չորս-հինգ րոպե:  Հանել ջեռոցից, շուռ տալ, թողնել չորանան: Ապա մեկ ձվի սպիտակուցից ու շաքարի փոշուց պատրաստված «սոսնձով» միմյանց միացնել ձվի երկու կեսերը: Զարդարել պատրաստի ծաղիկներով կամ ճուտիկներով:




ARMMENU
http://armmenu.com/menu/?p=7402

Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: ----- (18.03.2016) | Հեղինակ: LIDA HOVDEPYAN
Դիտումներ: 514 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0